ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. ԼՂ Պաշտպանության բանակը հաստատեց հայ զինվորի` Ադրբեջանի տարածքում հայտնվելու փաստը։
Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը: Հայտնում են ԼՂ Պաշտպանության բանակից` հավելելով, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Նշենք, որ մինչ այդ լուրը հաստատել էր նաև ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ դեպքը տեղի է ունեցել այսօր կեսօրին, սահմանախախտն, ըստ ադրբեջանական աղբյուրի, ՀՀ զինծառայող Արա Հայկի Ղազարյանն է։