ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Ամերիկայի Ֆլորիդա նահանգում գտնվող Օբերնդեյլ քաղաքում ալիգատորը կերել է Տանկ մականունով 45-կիլոգրամանոց պիտբուլին։ Այս մասին հայտնում է Bay News 9–ը։
Woman in @PolkCountyFL loses 100lb. pit bull to big alligator during morning walk around retention pond. @MyFWC #Alligator @Auburndalegov @BN9 #bn9Polk pic.twitter.com/AsfnLU34OA
— Trevor Pettiford (@TrevorPettiford) August 8, 2019
Շան տիրուհու Սինտիյա Ռոբինսոնի խոսքով` ինքը զբոսնում էր Տանկի հետ լճակի մոտ, երբ ջրից դուրս թռավ ալիգատորը և հաշված վայրկյանների ընթացքում շանն իր հետ տարավ։
Կինը պնդում է, որ չնայած 3 մետր երկարությանը, ալիգատորը շատ արագ էր տեղաշարժվում և իր շունը ողջ մնալու որևէ շանս չուներ։
Լճակի մուտքը փակ է, այնտեղ աշխատում են ալիգատորներին որսացող մասնագետները։