00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Երևանն ամեն օր». ինչու են հայկական ամենահայտնի վլոգը վարում 60–ն անց ամուսինները

© Photo : provided by Anaida BubushyanСупруги-блогеры Анаида Бубушян и Армен Варданян в Гюмри
Супруги-блогеры Анаида Бубушян и Армен Варданян в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բլոգ և վլոգ վարելը դեռահասների և երիտասարդների շարքում տարածված հոբբի է։ Սակայն Հայաստանում ամենահայտնի վլոգը վարում են 60–ն անց ամուսինները։ Ինչու է ամուսնական զույգն այդքան պատկառելի տարիքում սկսել զբաղվել նման «անլուրջ» գործով, պատմում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Այսօր տեխնոլոգիաների դարաշրջան է,  ինտերակտիվ տեսանյութերի և լուսանկարների օգնությամբ հեշտությամբ կարելի է այցելել ինչ-որ հեռավոր քաղաքի փողոցներ կամ թանգարաններ։ Թվում էր, թե Հայաստան այս թրենդը դեռ շուտ չի հասնի։ Ու թեև այս կամ այն քաղաքների կամ հաստատությունների պաշտոնական կայքերի մասով այս կարծիքը ճիշտ է, ապա շարքային օգտատերերի առումով իրավիճակը բոլորովին այլ է։  Նրանք սեփական ուժերով փորձում են փաստագրել այն ամենը, ինչն, ըստ նրանց, հետաքրքիր է այս երկրում։

«Yerevan EveryDay» վլոգը (վիդեո–բլոգ)  իր ժանրում ամենահաջողակ նախագծերից մեկն է։ 2014 թվականի նոյեմբերի 5-ից ամեն տարի Երևանի բնակիչ Արմեն Վարդանյանը տեսանկարահանում է հարազատ քաղաքի փողոցները, ձեռնարկությունները և մարդկանց։ Երեք տարի առաջ նրան է միացել նաև կինը` Անահիտ Բուբուշյանը։ Ամուսնական զույգն ապրում է իր սովորական կյանքով. զբոսնում քաղաքում, միջոցառումների մասնակցում, զրուցում մարդկանց հետ և այդ ամենը տեսանկարահանում և տեղադրում իրենց YouTube ալիքում։ Վլոգը ավելի քան 10 հազար բաժանորդ ունի, իսկ ամենապահանջված տեսանյութերը 100 հազար` դիտում։

© Photo : provided by Anaida BubushyanԱրմեն Վարդանյանը և Անահիտ Բուբուշյանը. վլոգեր ամուսինները Սևանում
«Երևանն ամեն օր». ինչու են հայկական ամենահայտնի վլոգը վարում 60–ն անց ամուսինները - Sputnik Արմենիա
Արմեն Վարդանյանը և Անահիտ Բուբուշյանը. վլոգեր ամուսինները Սևանում

Սակայն սեփական վլոգի ստեղծումը նախապես ծրագրված նախագիծ չէր։ Վարդանյանի որդին նրա ծննդյան օրն իրեն գաջեթ նվիրեց։ Սկզբում նա, որպես ավագ սերնդի ներկայացուցիչ, զայրացավ և հայտարարեց նվերի անօգտակար լինելու մասին։ Սակայն հետո հանկարծ «անպետք» սարքի վրա տեսախցիկ հայտնաբերեց և սկսեց նկարահանել Երևանի փողոցները` միաժամանակ մեկնաբանելով տեսանյութերը։

Աշոցքում էլ կարելի է զարգանալ և զարգացնել. ինչպես Լիլիթը բիզնես հիմնեց և աշխատատեղեր բացեց

«90-ականներին քաղաքը դատարկվեց։ Ես երկու մոտ ընկեր ունեի։ Սկզբում մեկնեց մեկը, այնուհետև` մյուսը։ Երկուսն էլ ասում էին, որ ժամանակավոր են գնում, սակայն օտար երկրում մնացին ընդմիշտ։ Մեր ծանոթներից շատերը լքեցին երկիրը։ Հարազատ և ծանոթ քաղաքը դարձավ օտար և մռայլ», – տխրությամբ պատմում է Արմեն Վարդանյանը։ Նրան իր տիկնոջ հետ մենք հանդիպեցինք Երևանի բոլոր սերունդների կողմից սիրված «Պոպլավոկում»։

© Photo : provided by Anaida BubushyanԱրմեն Վարդանյանը և Անահիտ Բուբուշյանը. վլոգեր ամուսինները
«Երևանն ամեն օր». ինչու են հայկական ամենահայտնի վլոգը վարում 60–ն անց ամուսինները - Sputnik Արմենիա
Արմեն Վարդանյանը և Անահիտ Բուբուշյանը. վլոգեր ամուսինները

Քաղաքի օտար լինելու դառը զգացումնը Արմենը վանում էր ամենօրյա տեսանկարահանումների միջոցով։ Ասում է, որ սկզբում նկարահանում էր արտագաղթած երկու ընկերների համար, որպեսզի նրանց ցույց տա` ինչպես է Երևանում կյանքն առաջվա պես եռում, ճիշտ իրենց երիտասարդության տարիների նման։

Սկզբում YouTube–յան ալիքը հետաքրքրեց Հայաստանից հեռու ապրողներին։ Հայրենիքը կարոտող հայերը սկսեցին մեկնաբանություններում Արմենին խնդրել այցելել այս կամ այն բակ, զբոսայգի, սրճարան և այնտեղ նկարահանում իրականացնել։ Արմենը, որը երբեք չի մտածել այլ երկիր տեղափոխվելու մասին, սիրով կատարում էր իր առաջին բաժանորդների խնդրանքը և գնալով ավելի երկար տեսանյութեր էր նկարահանում։

© Photo : provided by Anaida BubushyanԱրմեն Վարդանյանը և Անահիտ Բուբուշյանը. վլոգեր ամուսինները
«Երևանն ամեն օր». ինչու են հայկական ամենահայտնի վլոգը վարում 60–ն անց ամուսինները - Sputnik Արմենիա
Արմեն Վարդանյանը և Անահիտ Բուբուշյանը. վլոգեր ամուսինները

«Ամենահիշվող հաղորդագրություններից մեկն ուղարկել էր Ամերիկայում բնակվող մեր հայրենակիցներից մեկը։ Կինն այդ գումարի խնդիր չուներ, բայց առողջական պրոբլեմների պատճառով չէր կարող օվկիանոսի վրայով երկար թռնել ու հասնել Հայաստան։ Եվ Երևանը տեսնելու միակ տարբերակը մեր տեսանյութերն էին», – պատմում է Արմենը։

Художник Артур Галстян - Sputnik Արմենիա
Վալերիայի և Կիրկորովի կոշիկների դիզայնից մինչև դագաղագործ. ինչ է պակասում Արթուրի կյանքում

Երեք տարի առաջ, թողնելով դպրոցում իր աշխատանքը, ամուսնու հոբբիին միացավ նաև Անահիտը։ Այս տարի ամուսնության 45-ամյակը տոնած զույգի համատեղ տեսանկարահանումներն էլ ավելի դուր եկան հանդիսատեսին։ Արմենն ու Անահիտը ընկերական հարաբերություններ հաստատեցին տարբեր երկրների բաժանորդների հետ։ Ոմանց հետ նրանք հանդիպեցին նաև իրական կյանքում. Երևանի գեղեցիկ տեսարաններով տպավորվածներն անձամբ եկան Հայաստան, ոմանց մոտ էլ ամուսնական զույգը հյուրընկալվեց Եվրոպա կատարած այցի ժամանակ։

Արմենը կատակով նշում է, որ երբ Անահիտը միացավ նրա նախաձեռնությանը, նախագիծը կոմերցիոն դարձավ։ Զույգը հրաժարվեց գաջեթից և սկսեց քաղաքը նկարահանել պրոֆեսիոնալ տեսախցիկով։ Հաճախակի դարձան հանդիպումները տարբեր մարդկանց հետ, նրանք սկսեցին ոչ միայն իրենց երևանյան զբոսանքները նկարահանել, այլև նկարահանումներ իրականացնել Հայաստանի այլ քաղաքներում և գյուղերում, ինչպես նաև բաժանորդներից շատերի կողմից սպասված Արևմտյան Հայաստանում։

Ազնվամորու հեղափոխություն․ Հայաստանի լեռներում կանայք պայքարում են աղքատության դեմ

Իրենց յութուբյան ալիքի համար զույգը կոնկրետ ծրագրեր չունի։ Ասում են, որ իրենց նկարահանումները միշտ եղել են և կմնան իմպրովիզի «ծնունդ». ամուսինները դուրս են գալիս տնից, և քաղաքը, կարծես, ինքն է հուշում, թե ինչ են այդ օրը նկարահանելու և ինչի մասին։ Վլոգը նրանց կյանքի անբաժանելի մասն է դարձել ոչ միայն իրենց, այլև հավատարիմ բաժանորդների։ Տեսանյութերն ապացուցում են, որ Երևանն օրեցօր ավելի ոգեշնչող,հետաքրքիր և կենդանի է դառնում։

Լրահոս
0