ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Արման Ռևազյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Թումանյան 5 հասցեի մոտակայքում վրաերթի է ենթարկել Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի բնակիչ՝ 38-ամյա Արմինե Առաքելյանին և նրա աղջկան՝ 5-ամյա Հասմիկ Կոծինյանին: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ողբերգական պատահար Գորիս-Երևան ավտոճանապարհին. մեքենան կողաշրջվել է
Վրաերթի ենթարկվածները շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:
Ինչպես են մարդիկ օգնության հասնում Կիևյան կամրջից նետված աղջկան. տեսանյութ
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: