ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 15-ից Թուրքիայի ու Նախիջևանի միջև ուղիղ ավիահաղորդակցություն կգործի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանում ունեցած դիվանագիտական աղբյուրին։
Թռիչքներն իրականացվելու են Իրանի օդային տարածքով։
Գործակալության աղբյուրը նշել է, որ օդային միջանցք բացելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) հետ երկար բանակցություններից հետո։