Կատվի որսը չափազանց մեծ է ու մետաղյա ճաղերի արանքով չի անցնում։ Տեսանյութում երևում է՝ ինչպես է կատուն համառորեն փորձում անցնել ճաղերի արանքով, բայց ապարդյուն։
Կատուն ինչ–որ պահի որոշում է ցանկապատի մյուս կողմ անցնել ու այդպես անցկացնել նաև եգիպտացորենը։ Բայց նորից ոչինչ չի ստացվում։ Հերթական փորձի ժամանակ կատվի «որսը» գլորվում է, ու նա ստիպված վերադառնում է եգիպտացորենի հետևից։
Ի վերջո կենդանին հասնում է նպատակին ու իր համառությամբ հիացնում մարդկանց։ Բայց ոմանք էլ նշում են, որ կատուն բավականաչափ խելացի չէ։
Մյուսներն էլ կարեկցում են փիսոյին` ենթադրելով, որ սովից է սկսել եգիպտացորեն որսալ։
Ամաչու՞մ ես. չորքոտանիները տակնուվրա են արել տունը. զվարճալի տեսանյութ
Կատուն անջատում է տիրուհու հեռախոսի զարթուցիչը. զվարճալի տեսանյութ