https://arm.sputniknews.ru/20190809/vanecyany-papikyann-marzpetneric-erkusy-meknum-en-ardzakurd-20009394.html
Վանեցյանը, Պապիկյանն ու մարզպետներից 2-ը մեկնում են արձակուրդ
Վանեցյանը, Պապիկյանն ու մարզպետներից 2-ը մեկնում են արձակուրդ
Sputnik Արմենիա
Ազգային անվտանգության ծառայության տնօրենն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը 12 օր չեն աշխատի։ 09.08.2019, Sputnik Արմենիա
2019-08-09T17:19+0400
2019-08-09T17:19+0400
2019-08-09T17:23+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/1848/62/18486215_0:0:1600:904_1920x0_80_0_0_0093897349e0492e1bddb66c3a447464.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1848/62/18486215_0:0:1600:1006_1920x0_80_0_0_a4b6f8e36b50170b2cd57492941ce5ba.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, արթուր վանեցյան, սուրեն պապիկյան
հասարակություն , հայաստան, արթուր վանեցյան, սուրեն պապիկյան
Վանեցյանը, Պապիկյանն ու մարզպետներից 2-ը մեկնում են արձակուրդ
17:19 09.08.2019 (Թարմացված է: 17:23 09.08.2019) Ազգային անվտանգության ծառայության տնօրենն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը 12 օր չեն աշխատի։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ու Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն արձակուրդ են գնում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է նրանց արձակուրդ տրամադրելու որոշումները։
Վանեցյանն արձակուրդում կլինի օգոստոսի 19-30-ը ներառյալ: Այդ ընթացքում նրան կփոխարինի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանը:
Պապիկյանն արձակուրդում կլինի օգոստոսի 12-23-ը ներառյալ: Այդ ընթացքում նրան կփոխարինի տեղակալ Վաչե Տերտերյանը:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կհանգստանա օգոստոսի 19-30-ը ներառյալ: Նրան կփոխարինի տեղակալ Առնակ Ավետիսյանը: Իսկ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն էլ արձակուրդ է վերցրել օգոստոսի 12-23-ը ներառյալ: Նրան կփոխարինի տեղակալ Գայանե Մարկոսյանը:
Փաշինյանը որոշումները ստորագրել է օգոստոսի 8-ին։