00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը գոնե շնորհակալություն հայտնե՞լ է «Երկրաշարժ» ֆիլմի համար. Թոխատյանը դառնացած է

© Sputnik / Asatur YesayantsПремьера фильма "Землетрясение". Сарик Андреасян и Микаэл Погосян
Премьера фильма Землетрясение. Сарик Андреасян и Микаэл Погосян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն ու դերասան Հրանտ Թոխատյանն անդրադարձել են Հայաստանում կինոարտադրության խնդիրներին։

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը հայ կինոգործիչներին առաջարկել է տարին գոնե մեկ անգամ ֆիլմ թողարկել հայ ժողովրդի պատմության և մշակույթի մասին։ Այս մասին նա հայտարարել է ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի` «Սարիկ Live» հեղինակային հաղորդման եթերում։

Միևնույն ժամանակ, Թոխատյանը կարծում է, որ այդ գործընթացին ներգրավել կարելի է ծագումով հայ կինոռեժիսորներին ամբողջ աշխարհից. ակնհայտ է, որ ոչ զարգացած կինոարտադրություն ունեցող փոքր Հայաստանը ինքնուրույն չի կարող կյանքի կոչել նման հավակնոտ նախագիծ։

«Երբ Հայաստանը ֆինանսական օգնության կարիք ունի, անմիջապես բոլորին հիշում է և դիմում աշխարհին, սակայն նոր ֆիլմ նկարահանելու խնդրանք երբեք չի եղել»,-ասաց նա։

Դերասանը կինոն անվանել է արվեստի ամենակարևոր տեսակներից մեկը, որի միջոցով կարելի է փոխանցել «երկրի համն ու հոտը», ինչպես նաև հարցրել, թե անձամբ Անդրեասյանը Հայաստան գալու և ֆիլմ նկարահանելու առաջարկ ստացե՞լ է։

Народный артист РА Грант Тохатян - Sputnik Արմենիա
Ինչպես հասկանալ, որ խորովածը պատրաստ է. Թոխատյանի վարպետության դասը՝ Սարիկ Անդրեասյանին

Ռեժիսորը պատասխանել է, որ մտադիր էր իր երեք գործընկերների հետ «Երևան, ես քեզ սիրում եմ» խորագրով հեռուստանովել նկարահանել։

«Մենք ուզում էինք, որ դա մեկ ընտանիքի միասնական պատմություն լիներ։ Մանկությունը կնկարահաներ մի ռեժիսոր, պատանեկությունը` մյուսը, իսկ ծերությունը` երրորդը։ Ըստ էության, դա միասնական կինո կլիներ, սակայն նման փուլերի բաժանված»,-հիշում է Անդրեասյանը։

Սակայն նախագծի նախապատրաստական աշխատանքների ընթացքում երիտասարդ էնտուզիաստները մի շարք դժվարությունների բախվեցին, իսկ ամենակարևոր խնդիրը դարձավ, իհարկե, ֆինանսավորումը։

«Չներվածը». Նագիևը լացացնում է Սարիկ Անդրեասյանի լուրջ ֆիլմում

«Այդ ամենը մեկենասություն է, սակայն  երկրի PR-ին ծառայող կինոյի ծախսը հանելը բավականին դժվար կլինի», – ասաց նա։

Թոխատյանը, համաձայնելով ռեժիսորի հետ՝ հիշեց նրա աշխատանքներից մեկը` «Երկրաշարժ» ֆիլմը, որը նվիրված է հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերից մեկին։ Ընդ որում, այդ թեմայով երկու ֆիլմերն էլ (երկրորդը Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» ֆիլմն է) ռուսական են, և ոչ հայկական։ Թոխատյանը շեշտեց, որ Անդրեասյանի ֆիլմն էլ ռուսական կողմն է ֆինանսավորել։

«Իսկ քեզ երբևէ հրավիրե՞լ են Հայաստան, որպեսզի գոնե շնորհակալություն հայտնեն այն բանի համար, որ նման ֆիլմ ես նկարահանել, ընդ որում, ուրիշների գումարով»,-հարցրել է Թոխատյանը։

Սպիտակի երկրաշարժի մասշտաբները - Sputnik Արմենիա
Զոհեր, ավերածություններ, կորուստներ. Սպիտակի երկրաշարժի մասշտաբները

Պարզվել է, որ երբ Հայաստանում անցկացվում էր մրցանակաբաշխություն, և «Երկրաշարժ» ֆիլմը Լավագույն երաժշտական ուղեկցում անվանակարգում էր, նրան նույնիսկ բուն արարողությանը չէին հրավիրել։

Այնուամենայնիվ, ռեժիսորը խոստովանել է, որ անկախ պետական մակարդակով առկա անտարբերությունից, հանդիսատեսից մեծագույն ջերմություն է ստացել։

«Բազմաթիվ երախտագիտության խոսքեր ու նամակներ են եղել, որոնք ես ստանում եմ մինչ օրս», – ժպիտով հիշում է Անդրեասյանը։

Forbes. Սարիկ Անդրեասյանը Ռուսաստանի հաջողակ ռեժիսորների թոփ 20–ի մեջ է

Հիշեցնենք, որ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը ներառվել է Ruposters Life-ի կազմած՝ ռուսական ամենասպասված պրեմիերաների վարկանիշային ցանկում։ Ֆիլմը պատմում է Հայաստանում 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժի մասին, որը ընդգրկել էր հանրապետության գրեթե կեսը։

Լրահոս
0