ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Facebook-յան էջում նոր լուսանկար է հրապարակել:
«Սելֆի մեծ կիրգիզ գրող Չինգիզ Այթմատովի հետ՝ նրա հայրենիքում:
Նրա մի ձեւակերպում-վերնագիրը ընդլայնեց մարդկային մտքի սահմանները. «Եւ դարից երկար՝ ձգվում է օրը»»,-լուսանկարին կից գրել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով, օգոստոսի 8-ի երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն՝ Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաք։
ԵԱՏՄ–ն կարելի է լիարժեք օգտագործել. Ղրղզստանի նախագահը ընդունել է ՀՀ վարչապետին
Հայաստանն այս տարի նախագահում է ԵԱՏՄ մարմիններում, և օգոստոսի 9-ին Հայաստանի վարչապետը՝ որպես ԵԱՏՄ մարմիններում նախագահող երկրի ղեկավար, մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին։ Աշխատանքային այցի շրջանակում նախատեսվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Ղրղզըստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի և ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ։