ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության աշխատակիցները ուղեբեռում հայտնաբերել են լիցքավորված ատրճանակ։ Այս մասին հայտնում է օդանավակայանի Facebook-ի պաշտոնական էջը։
«Օդանավակայանի անվտանգության աշխատակիցների կողմից 2019թ. օգոստոսի 8-ին ժամը 08։05-ի սահմաններում, Երևան-Փարիզ 1061 թռիչքով մեկնող ուղևորի ուղեբեռի զննման ժամանակ հայտնաբերվել է «EKOL Special 9 մմ․ EU-1520760» տեսակի 6 փամփուշտներով լիցքավորված ատրճանակ»,–նշված է հայտարարության մեջ։
Համաձայն սահմանված ընթացակարգի` կազմվել է համապատասխան արձանագրություն և ուղևորն ու հայտնաբերված ատրճանակը հանձնվել են «Զվարթնոցի» գծային բաժնի ոստիկանությանը։