ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն Instagram-ի իր էջում լողազգեստով լուսանկար է հրապարակել ու դիմել իրեն քննադատողներին:
View this post on Instagram
Լուսանկարին կից Մորտոն գրառել է Մարգարեթ Թետչերի հայտնի խոսքերից մեկը.
«Եթե ինձ քննադատողները տեսնեին՝ ինչպես եմ քայլում Թեմզայի ալիքների վրայով, կասեին, որ քայլում եմ ալիքների վրայով միայն այն պատճառով, որ լողալ չգիտեմ»,-գրել է նա։
Նա չի վախենում քննադատություններից ու բացասական մեկնաբանություններից, ընդհակառակը՝ գրեթե ամեն օր կրքոտ լուսանկարների շարքը համալրում է նորերով` ցուցադրելով իր կազմվածքը:
Լիլի Մորտոն դուրս է եկել «Women’s Club»–ից. կգնա՞ նա «Հումորի Լիգա»
Հիշեցնենք, որ էրոտիկ լուսանկարներով հայտնի մոդելը որոշել է այլևս չթաքցնել իր տղամարդուն: Նա օրեր առաջ իր ընտրյալի հետ լուսանկար էր հրապարակել այն անվանելով «Տարվա լուսանկար»։
Անժելա Սարաֆյանը Լիլի Քոլինզի «արտակարգ» ընկերուհին է. դերասանուհիների հուզիչ լուսանկարը