00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
22 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սահմանին հերթեր են. ի՞նչ է կատարվում «Վերին Լարս» անցակետում

© Sputnik / Alex ShlamovМногокилометровая очередь грузовиков на грузино-российской границе
Многокилометровая очередь грузовиков на грузино-российской границе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմայրուղու 94-րդ տեղամասում վերականգնողական աշխատանքներ են կատարում։

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. «Վերին Լարս» անցակետում տիրող վիճակը (ռուս–վրացական սահմանին) թեև շատ հուսադրող չէ, բայց տանելի է, մի քանի օր տևող առաջվա հերթերը չկան։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը։

Многокилометровая пробка из автомобилей с российской стороны на границе с Грузией у КПП Верхний Ларс - Sputnik Արմենիա
Վերին Լարսում նորից խցանում է. սահմանի երկու կողմում մոտ 500 մեքենա է կուտակվել

Ավելի վաղ Հյուսիսկովկասյան մաքսային վարչության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ «Վերին Լարս» անցակետի երկու կողմում ավելի քան 500 տրանսպորտային միջոց է կուտակվել։ Հերթերը գոյացել են Վրաստանի տարածքում իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով։

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմայրուղու 94-րդ տեղամասում երեք օր շարունակ որոշակի ժամերի արգելվելու է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Նշված փոխադրամիջոցները չեն կարողանա երթևեկել օգոստոսի 7-ին, 8-ին և 9-ին ժամը 09:00-ից մինչև 18:00-ն։

«Վրացական կողմը ասֆալտապատման աշխատանքներ է անում թունելում։ Մեկ–երկու օր կտևի։ Հիմնականում հերթը ռուսական կողմում է, սարսափելի խցանումներ չկան։ Տանելի է», – պարզաբանեց Բաղդասարյանը։

Նա ավելացրեց, որ երթևեկությունն անցակետով չի դադարեցվել։

Լույս թունելի վերջում, կամ ինչու «Վերին Լարսի» խնդիրը անհնար է լուծել առանց Վրաստանի

Այսօր Ռուսաստանից Վրաստան մեկնած ուղևորներից մեկը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ մեքենաների մեծ թվի պատճառով չորս ժամում են կարողացել հատել սահմանը. որոշ ժամանակ կանգնել են ռուսական անցակետի ճանապարհին, մոտ 2,5 ժամ անցել թունելով, իսկ վրացական սահմանը հատել են 40 րոպեում։

Նրա խոսքով` ավելի լավ է` անցակետով անցնել վաղ առավոտյան, քանի որ ցերեկային ժամերին հերթեր են գոյանում։

«Վերին Լարսով» հոսքը 6 անգամ գերազանցում է թույլատրելի նորմերը. Հայաստանում ՌԴ դեսպանատուն

Լրահոս
0