ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվել ձորը։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
© Photo : official site of the MES of ArtsakhԳորիս-Ստեփանակերտ ճանապարհ
Գորիս-Ստեփանակերտ ճանապարհ
© Photo : official site of the MES of Artsakh
Նախարարությունն ահազանգը ստացել է օգոստոսի 8-ին, ժամը 08:16-ին:
Փրկարարները մեկնել են պատահարի վայր: Տեղ հասնելուց պարզվել է, որ ՃՏՊ-ի հետևանքով զոհվել են Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ վարորդ Գարեգին Հարությունյանը (ծնվ. 1958թ.) և ուղևոր Էլխան Հովսեփյանը:
Ողբերգական վրաերթ Գեղարքունիքի մարզում. 3-ամյա աղջնակը տեղում մահացել է
Այս պահի դրությամբ փրկարարները պատահարի վայրում աշխատանքներ են իրականացնում դիերը ձորից հանելու համար:
© Photo : official site of the MES of ArtsakhԳորիս-Ստեփանակերտ ճանապարհ
Գորիս-Ստեփանակերտ ճանապարհ
© Photo : official site of the MES of Artsakh