00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դավիթ Գրիգորյանի փաստաբանները դիմել են ՄԻՊ–ին. ի՞նչ քայլեր է ձեռնարկելու Թաթոյանը

© Sputnik / Aram NersesyanСудья Давид Григорян слушает Роберта Кочаряна во время заседания по делу "1 марта" (17 мая 2019). Еревaн
Судья Давид Григорян слушает Роберта Кочаряна во время заседания по делу 1 марта (17 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարել հրապարակային դարձնել իր իրավական դիրքորոշումներն ու նախատեսվող քայլերը։

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբաններ Գեորգի Մելիքյանը և Երվանդ Վարոսյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրել են բանավոր և գրավոր բողոքներ՝ կապված Գրիգորյանի աշխատասենյակում կատարված առգրավման և խուզարկության ընթացքում նրա իրավունքների երաշխավորման հետ: Այս մասին հայտնում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը։

Փաստաբանները ներկայացրել են պնդումներ այն մասին, որ քրեական վարույթի ընթացքում Դավիթ Գրիգորյանի իրավունքները խախտվել են:

Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշում կայացրած դատավորն է, որի աշխատասենյակը խուզարկել էին հուլիսին։

ՀՔԾ–ում հարուցված քրեական գործով նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` պաշտոնատար անձի կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը։

Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարել հրապարակային դարձնել իր իրավական դիրքորոշումներն ու նախատեսվող քայլերը:

ՄԻՊ–ն արձանագրել է, որ անձի աշխատասենյակում կատարվող առգրավումը նրա մասնավոր կյանքին միջամտող քննչական գործողություն է, իսկ քրեադատավարական իմաստով աշխատասենյակը հավասարեցված է բնակարանին: Այդ աշխատասենյակի նկատմամբ մասնավորության ակնկալիք (expectation of privacy) ունի հենց այն անձը, որին հատկացված է այդ աշխատասենյակը և որը զբաղեցնում է այն: Այս երաշխիքը պատահական չէ. այն նպատակ ունի երաշխավորելու մասնավոր կյանքի պաշտպանության իրավաչափ անհրաժեշտությունը: Ուստի, անձի ներկայությունը կամ մասնակցությունը իր աշխատասենյակում կատարվող առգրավմանը, անկախ նրա դատավարական կարգավիճակից, պետք է ցանկացած գործով միշտ դիտարկվի հենց այդ տեսանկյունից: Դա ապահովելու անմիջական պարտականություն կրում է քննչական գործողությունը կատարողը, եթե, իհարկե, հնարավոր չէ դա օբյեկտիվ պատճառներով: Դավիթ Գրիգորյանի դեպքում այս պահանջի ապահովումն առավել առանձնահատուկ է, քանի որ խոսքը հատուկ պաշտպանվող սուբյեկտի՝ դատավորի նկատմամբ կատարվող գործողության մասին է:

Георгий Меликян на пресс-конференции в мультимедийном пресс-центре Sputnik (26 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Մելիքյան. «Ճնշումը դատավոր Դավիթ Գրիգորյանի վրա՝ կոնկրետ Քոչարյանի գործից բխող ճնշում էր»

Նշվածից բացի, ինչպես Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացրած բողոքում պնդել է փաստաբան Գ.Մելիքյանը, քանի որ խոսքը վերաբերում է առգրավմանը, ապա հենց առգրավման պարագայում է իր վստահորդի մասնակցությունն այդ գործողությանը եղել առանցքային:

Հարցն այն է, որ Հայաստանի օրենսդրությամբ՝ առգրավման մասին որոշումը ներկայացնելուց և հրապարակելուց հետո է քննիչն առաջարկում կամովին հանձնել առգրավման ենթակա առարկաները և փաստաթղթերը, իսկ առաջարկը մերժվելու դեպքում առգրավումը կատարում է հարկադիր կարգով: Միայն առգրավման ենթակա առարկաները առգրավման մասին որոշման մեջ նշված տեղում չհայտնաբերելու դեպքում է հնարավոր կատարել խուզարկություն:

Մարդու իրավունքների պաշտպանը տեղին է համարում փաստաբանի պնդումն այն մասին, որ քննիչին անհրաժեշտ առարկաների կամ փաստաթղթերի առկայության մասին ստույգ տեղեկությունների կարող էր տիրապետել միայն այն անձը, ում հատկացված է համապատասխան աշխատասենյակը կամ ով զբաղեցնում է աշխատասենյակը: Այդ անձն է հաստատապես տիրապետում առգրավման ենթակա առարկաների ու դրանց գտնվելու կոնկրետ տեղի մասին տվյալների: Ըստ փաստաբանի՝ այդ առաջարկը պետք է արվեր ու հնարավորությունը տրվեր իր վստահորդին:

Միջազգային, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավաբանությունն առավել խիստ պահանջներ է ներկայացնում խուզարկության նկատմամբ: Բանն այն է, որ խուզարկությունն առավել մեծ ծավալով է միջամտում անձի մասնավոր կյանքին և կարող է պարունակել նաև քրեական հետապնդման տարրեր: Ուստի, սկզբունքային նշանակություն ունի աշխատասենյակում խուզարկության կատարմանն այն անձի ու իրավաբանական օգնության համար հրավիրված նրա փաստաբանի մասնակցությունը, ում դա հատկացված է և ով ունի մասնավորության ակնկալիք (expectation of privacy) այդ աշխատասենյակի նկատմամբ:

Речь адвоката Роберта Кочаряна Айка Алумяна на заседании суда по делу 1 марта (15 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Քիչ մնաց». դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբանի բողոքը բավարարվել է

Կոնկրետ գործով քննիչը չի թույլատրել փաստաբանի մասնակցությունը խուզարկությանը՝ պատճառաբանելով, թե դա նախատեսված չէ, չնայած փաստաբանի համապատասխան միջնորդությանը և նրան, որ Դ.Գրիգորյանն ինքն է խնդրել թույլ տալ իր փաստաբանի մասնակցությունն իր իսկ աշխատասենյակում կատարվող խուզարկությանը: Քրեական հետապնդման մարմնի նման գործողություններն անթույլատրելի են և կոպտորեն խախտում են իրավաբանական օգնություն ստանալու անձի իրավունքը: Ընդ որում, փաստաբանը նշել է նաև, որ որոշ ժամանակով չի թույլատրվել նաև Դ.Գրիգորյանի մասնակցությունը խուզարկությանը:

Սույն գործով պետք է նկատի ունենալ նաև, որ վերը նկարագրվածից բացի,

Հայաստանի օրենսդրությունը նախատեսել է դատավորի՝ իբրև պաշտպանության ենթակա հատուկ սուբյեկտի առանձին երաշխիքներ: Դրանք իրենց հերթին պայմանավորված են դատավորի աշխատանքի ու դատական իշխանության հեղինակության երաշխավորման կարևորությամբ (Բարձրագույն դատական խորհրդին ու դատավորին իրազեկում և այլն): Ուսումնասիրությունը վկայում է այս երաշխիքների հարցում ակնհայտ խնդիրների մասին:

Դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբանները Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքներով բարձրացրել են նաև հարց այն մասին, որ նրա աշխատասենյակում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու քննիչի միջնորդությունը և այդ միջնորդության կապակցությամբ դատարանի որոշումը պարունակում են ընդհանրական, վերացական բնույթի ձևակերպումներ: Ըստ փաստաբանների՝ դա հանգեցրել է նրան, որ քննիչը, օգտվելով այդ ձևակերպումներից, դատավորի աշխատասենյակից առգրավել է նաև այնպիսի առարկաներ ու փաստաթղթեր, որոնք առնչություն չունեն Դ. Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթի հետ: Ըստ փաստաբանի՝ խուզարկության համար դատարանի որոշման մեջ նշված կոնկրետ տարածքից բացի քննիչը խուզարկություն է կատարել նաև այնպիսի տարածքում, որը դատարանի որոշման մեջ նշված չէ:

Забастовка адвокатов. Ерванд Варосян - Sputnik Արմենիա
Դավիթ Գրիգորյանին ուզում են պատժել ոչ իշխանահաճո որոշում կայացնելու համար. պաշտպան

Նախ, Մարդու իրավունքների պաշտպանն ընդունում է, որ առգրավումը և խուզարկությունը քրեական վարույթի ընթացքում հանրային իրավաչափ շահերի պաշտպանության համար կարևոր նշանակություն ունեցող քննչական գործողություններ են: Դրա հետ միասին, աշխատասենյակում կատարվող առգրավումը և խուզարկությունը ցանկացած պարագայում մարդու անձնական կյանքին միջամտող քննչական գործողություններ են, իսկ խուզարկությունն առհասարակ կարող է պարունակել քրեական հետապնդման տարրեր: Ուստի, քննչական այս գործողությունների ու հատկապես խուզարկության պարագայում կարևորագույն նշանակություն ունի այն, թե որոշակիության ինչ աստիճան ունեն քննիչի միջնորդության ու առավել ևս խուզարկությունը թույլատրող դատարանի որոշման մեջ առկա ձևակերպումները: Կոնկրետ դեպքում, ինչպես վկայում է փաստաբանի բողոքն ու դատական ակտի ուսումնասիրությունը, դատավորի և նրա օգնականի աշխատասենյակներում, այդ թվում՝ դրանցում առկա չհրկիզվող պահարաններում խուզարկությունը թույլատրելու մասին դատարանի որոշման եզրափակիչ մասում տեղ է գտել «(…) քրեական գործով ապացուցողական նշանակություն ունեցող էլեկտրոնային կրիչներ և փաստաթղթեր, ինչպես նաև այլ առարկաներ և իրեր հայտնաբերելու և վերցնելու համար» ընդհանրական ձևակերպումը:

Իրականում դատական ակտի ձևակերպումները պետք է լինեն կոնկրետ (այդպիսին պետք է լինի նաև քննիչի միջնորդությունը), հստակ ցույց տան դատարանի թույլտվության սահմանները, խուզարկության ծավալն և կանխորոշեն քննիչի գործողությունների շրջանակը: Հակառակ դեպքում խուզարկության նկատմամբ դատական վերահսկողության նշանակությունն իմաստազրկվում է և չի ծառայում իր նպատակին՝ իրական երաշխիքից վերածվելով պատրանքայինի: Այդ պարագայում խուզարկությունը չի ծառայում քննության կամ քրեական հետապնդման իրավաչափ շահի պաշտպանությանը, իսկ անձնական կյանքին միջամտությունը դառնում է ոչ իրավաչափ:

Судья Давид Григорян на заседании по делу 1 марта (17 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչ կեղծիքներ է արել դատավոր Դավիթ Գրիգորյանը. դատախազությունը մանրամասներ է ներկայացնում

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքներով փաստաբանների բարձրացրած մյուս հարցն առնչվում է քննիչի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն, այն է՝ կնիքվել է դատավորի աշխատասենյակի դուռը և նրան թույլ չի տրվել մուտք գործել իր աշխատասենյակ: Ըստ բողոքի՝ քննիչը դա արել է այնպիսի եղանակով, որ դատարանի աշխատակիցների ու այլ անձանց համար ակնհայտ է դարձել, որ ինքն անհնարին է դարձնում դատավորի կողմից իր լիազորությունների իրականացումը՝ այդ կերպ անհարգալից վերաբերմունք դրսևորելով դատավորի նկատմամբ, վտանգելով նրա հեղինակությունն ու անկախությունը: Փաստաբանը Մարդու իրավունքների պաշտպանին է ներկայացրել նաև ոստիկանության ծառայողի հսկողության ներքո դատավորի աշխատասենյակի կնիքված դուռը պատկերող լուսանկար:

Այս հարցի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ դատավորի վերաբերյալ քրեական գործով նրա նկատմամբ քրեական հետապնդման մարմնի ցանկացած գործողություն պետք է արվի առավելագույն զգուշությամբ՝ խստորեն պահպանելով օրենսդրական պահանջն առ այն, որ պետք է ապահովել մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանն ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն: Սա միջազգային իրավաբանությունից բխող կանոն է: Ուստի, քննիչի գործողությունը մտահոգիչ է:

Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում դիմել Բարձրագույն դատական խորհուրդ՝ հրավիրելով վերջինիս ուշադրությունը համակարգային բնույթի նկարագրված հարցերի վրա և առաջարկելով ձեռնարկել գործուն միջոցներ՝ թույլ չտալու համար մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից խնդրահարույց զարգացումներ դատական պրակտիկայում, առաջադրել կոնկրետ հարցադրումներ և դրանց առնչությամբ պահանջել պարզաբանումներ Գլխավոր դատախազությունից և Հատուկ քննչական ծառայությունից յուրաքանչյուրից իր իրավասությանն առնչվող մասերով, ինչպես նաև ներկայացնել իրավակիրառ պրակտիկայի վտանգավոր զարգացումներ թույլ չտալուն ուղղված առաջարկներ:

Լրահոս
0