00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Լիահույս ենք, որ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին կվերաբացվի». Արագած Ախոյան

Բաժանորդագրվել
Դիարբեքիրի քաղաքապետարանում խոստացել են ամեն ինչ անել, որպեսզի ս. Կիրակոս եկեղեցին կրկին վերաբացվի. սպասում են կառավարության որոշմանը։

«Վերադարձ» հիմնադրամի աշխատակիցները Արևմտյան Հայաստան կատարած հերթական այցի շրջանակում հանդիպել են Կարսի ևԴիարբեքիրի նորընտիր քաղաքապետերի և ծպտյալ հայերի հետ: Այդ մասին Sputnik Արմենիայի «Տետ-ա-տետ» հաղորդման շրջանակում ասաց հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը։

Армянская церковь в Турции (Ван, Западная Армения) - Sputnik Արմենիա
«Ավրորան», Արևմտյան Հայաստանն ու «շրջված» Արարատը. իրականում երկու Հայաստան չկա

«Կարսում և Դիարբեքիրում բավականին թվով հայեր կան։ Մեր նպատակն է դավանափոխ, ծպտյալ հայությանը հոգևոր և մշակութային սնունդ տալ: Մենք բացահայտ խոսում ենք այդ մասին, որովհետև վախենում ենք, որ մեկ-երկու սերունդ հետո նրանք իսպառ կանհետանան, կձուլվեն»,- նշեց նա։

Քաղաքապետերի հետ հանդիպումների ժամանակ հիմնադրամի ներկայացուցիչները քննարկել են կիսատ թողած և ապագայի անելիքները։

«Թուրքիայում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, ընտրվեցին նոր քաղաքապետեր և նախկինների կիսատ թողածը շարունակելու, որոշակի նոր պայմանավորվածություններ ձեռք բերելու համար անհրաժեշտ էր նրանց հետ հանդիպել և թարմացնել բոլոր պայմանավորվածությունները, ինչն էլ արվեց»,- ասաց Ախոյանը։

Հայ լինելը երջանկություն է. Թուրքիայի քաղաքացին տատի պատգամով հայուհու հետ է ամուսնացել

Ախոյանի խոսքով`2012-2013թթ. Դիարբեքիրում բացված  ս. Կիրակոս եկեղեցին մեծապես նպաստեց ծպտյալ հայերի ի հայտ գալուն, որը, սակայն ներքաղաքական խնդիրների պատճառով փակվեց, և թուրքական զորքերն այն վերածեցին զինվորական կացարանի։ Ախոյանը լիահույս է, որ այն կրկին կվերաբացվի։ Քաղաքապետարանում խոստացել են ջանք չխնայել եկեղեցու վերաբացման համար։

Ստորգետնյա անցում դեպի Թուրքիա, կամ ինչու սելջուկներին չհաջողվեց քանդել Հառիճավանքը

«Դիարբեքիրի քաղաքապետը ասաց, որ սպասում են եկեղեցին վերաբացելու կառավարության որոշմանը»,- ասաց նա։

Ի դեպ, հիմնադրամի վերջին այցը հոբելյանական էր, քանի որ սա 10 տարում 40-րդն էր և համընկել էր Վան ազգագրական խմբի 40-ամյակի հետ:

 

 

 

Լրահոս
0