ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Երեք կանայք գողացել են Երևանի Մոսկովյան փողոցում գործող խանութ-սրահի դիմաց գտնվող հինգ էկզոտիկ ծառերը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` նշելով, որ ոստիկանությունը գողության մասին հաղորդումը ստացել է հունիսի 1-ին։
«Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին` գողության հատկանիշներով։ Նախաքննության ընթացքում ստացվել է դեպքի վայրը տեսանկարահանող սարքի տեսագրությունը, ենթարկվել զննության»,– նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ քննչական կոմիտեին միջոցներ է ձեռնարկում՝ պարզելու առերևույթ գողություն կատարած անձանց ինքնությունը։
Գողը տնից. 25-ամյա տղան գողացել է մոր զարդատուփը
Կոմիտեն կանանց խնդրում է ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, իսկ նրանց մասին տեղեկություններ ունեցողներն էլ կարող են դիմել Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Կողոպուտ` օրը ցերեկով. հաջողված և չհաջողված բանկային գողություններ` հայերի մասնակցությամբ