ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. «Անկասկած, մեր մրցակիցը ուժեղ և բարձրակարգ է, բայց մենք էլ ֆուտբոլ խաղալ գիտենք և վաղը կաշխատենք պատվով դուրս գալ փորձությունից»։ Այս մասին այսօր կայացած նախախաղային ասուլիսի ընթացքում ասաց «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Թարխանովը։
Նշենք, որ վաղը` օգոստոսի 8-ին, «Հանրապետական» մարզադաշտում, Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումն է անցկացնելու Երևանի «Փյունիկը»։ Նա սեփական հարկի տակ ընդունելու է անգլիական «Վուլվերհեմփթոնին»:
«Վուլվերհեմփթոնն» Անգլիայի նախորդ առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը, ինչը խոսում է թիմի բարձրակարգ լինելու մասին։
«Այս խաղում հաջողության հասնելու համար մենք խաղադաշտում պետք է արագ որոշումներ կայացնենք։ Անգլիական թիմը շատ լավ հարձակման գիծ ունի, բացի այդ կարող է դիմել պրեսինգի։ Մենք պետք է շատ ուշադիր լինենք պաշպանությունում և արագ տեղաշարժվենք։ Ֆուտբոլում ֆավորիտը որոշվում է խաղի ընթացքում, այնպես, որ հիմա շանսերը հավասար են»- ասաց Թարխանովը։
Անդրադառնալով «Փյունիկի» ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանի որակազրկմանը` գլխավոր մարզիչը նշեց, որ նրա բացակայությունը մեծ կորուստ է թիմի համար, բայց եղած խաղացողներով կփորձեն լրացնել բացը և արժանի մրցակցություն ցուցաբերել կարգով և խաղամակարդակով ավելի բարձր մրցակցի։
«Արարատ-Արմենիան» չկարողացավ հաղթել վրացական «Սաբուրթալոյին». լուսանկարներ