ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Երևանում 30–ամյա տղամարդն էլեկտրահարվել է և այրվածքներ ստացել։
Sputnik Արմենիայի տվյալներով` այսօր տղամարդը շտապօգնության մեքենայով Ճառագայթային և այրվածքների գիտահետազոտական կենտրոն է տեղափոխվել ու հոսպիտալացվել: Ախտորոշվել է տարբեր աստիճանի այրվածքներ, որոնք եղել են մարմնի տարբեր մասերում, այդ թվում՝ դեմքին:
Պարզվել է, որ տղամարդը ուժգին էլեկտրահարվել է իր աշխատավայրում, որը գտնվում է Չարենցի փողոցում: Մեր տեղեկություններով՝ նա հայկական էլեկտրացանցեր ընկերության աշխատակից է: Տուժածն ի վիճակի չի եղել իր հետ պատահածի մանրամասները ներկայացնելու, նա գնվում է բժիշկների հսկողության ներքո: Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները: