ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Երևան քաղաքի Հին Երևանցու և Կողբացու փողոցների երթևեկելի հատվածում (Կողբացու-Թումանյան խաչմերուկից մինչև Հին Երևանցու-Տերյան խաչմերուկ) կկազմակերպվի կարմիր գույնի գծանշմամբ առանձնացված հեծանվային արահետ:
© Photo : official site of the Police of RAՀեծանվային արահետի գծապատկերը
Հեծանվային արահետի գծապատկերը
© Photo : official site of the Police of RA
Ինչպես տեղեկացանք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից՝ հեծանվային արահետը կգործի օգոստոսի 8-ից:
Արսեն Թորոսյանը մարտահրավեր է նետում. նա հեծանիվով մեկնում է Մասիս
Ճանապարհային ոստկանությունը վարորդներին հիշեցնում է, որ նշված փողոցների երթևեկելի մասի հեծանվային արահետի կողմում ամբողջ երկայնքով կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը:
Նիկոլ Փաշինյանն աշխատանքի է գնում հակահեղափոխական հեծանիվով. տեսանյութ