00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Конспирология в истории: большевиков правда спонсировали немцы?
15:04
24 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Գիտեին`յոթ սարի հետևում կտրվող անտառի մասին ոչ ոք չի իմանա». Այսեր Ղազարյան

Բաժանորդագրվել
Իջևանում տեղի ունեցած վերջին զարգացումների հետևում ստվերային բիզնեսի պարագլուխներն են, ովքեր օրվա հացի խնդիր լուծող անձանց ոտքի են հանել իրենց ճանապարհն հարթելու համար։

Սոցիալական վատ պայմանները անտառամերձ համայնքների բնակիչներին  ստիպեցին անտառներն հասցնել այն վիճակին, ինչն այսօր ունենք։ Զանգվածային ծառահատումների Հայաստանում սկիզբը դրվեց  անկախության տարիներին։ Այդ մասին Sputnik Արմենիայի «Տետ–ա–տետ» հաղորդաշարի շրջանակում նշեց բնապահպանության նախարարի նախկին տեղակալ Այսեր Ղազարյանը:

Дилижанский национальный парк - Sputnik Արմենիա
Կաշառք և ապօրինի ծառահատում. հանցախմբում նաև ոստիկան կա. ԱԱԾ նոր բացահայտումը

«Անկախացումից հետո բնակչությունը վճարունակության հետ խնդիր ուներ և սկսեց օգտագործել այդ ռեսուրսը: Սկզբում անտառները հատում էին որպես վառելափայտ, այնուհետև այն դարձավ կազմակերպված բիզնես»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ Իջևանում տեղի ունեցած վերջին զարգացումների հետևում ստվերային բիզնեսի պարագլուխներն են, ովքեր օրվա հացի խնդիր լուծող անձանց ոտքի են հանել իրենց ճանապարհն հարթելու համար։ Ու, թեև խոշոր բիզնեսմենները չեն հանձնվում, սակայն գործընթացն անհապաղ կասեցում է պահանջում։

«Իջևանում առկա են դեգրադացած, ծայրահեղ աստիճանի հասցած անտառային էկոհամակարգեր, այնտեղ նորմալ անտառի մասին խոսելն տեղին չի և մեկ օր շուտ պետք է դադարեցնել ծառահատումները, իսկ ժողովրդին առաջարկել ալտերնատիվ տարբերակ:  Այս դեպքում ոսկրացած, ամրապնդված ստվերային կողմը չի ուզում դադարեցնել իր գործընթացները, իր ցանկությունը փորձում է արտահայտել հասարակ փայտահատների միջոցով, որոնք ընդամենը հիմնական հացի խնդիր են լուծում»,-նշեց մասնագետը: 

Իջևանում բողոքի ակցիայի մասնակիցներից ևս 7-ին մեղադրանք է առաջադրվել. մեկը հետախուզվում է

Ըստ Ղազարյանի` վերջին տասնամյակում փորձ է արվում ապօրինի անտառահատումների վերաբերյալ առաջնային տեղեկատվությունը վեր հանել, քանի որ տարիներ շարունակ բիզնեսմենները տեսչական մարմիններին որոշակի գումար էին տալիս և անթաքույց իրենց «սև գործն անում»։

Дилижанский национальный парк - Sputnik Արմենիա
Օսիպյանը խոստանում է բացահայտել ծառահատումների թիկունքում կանգնածներին

«Իրենք գիտեին, որ յոթ սարի հետևում կտրվող անտառի մասին ոչ ոք չի իմանա, բացի որոշ տեսչական շրջանակներից, որոնք այն ժամանակ գումարներ էին վերցնում տնտեսավարողներից: Մենք փորձեցինք այդ ամենը թափանցիկ դարձնել և տեղեկատվությունը հրամցնել որոշում կայացնողներին»,-ասաց նա։

Մասնագետի կարծիքով` նախորդ իշխանության օրոք մտահոգությունները սահմանափակվում էին միայն որոշ  սուբյեկտիվ մոտեցումներով, և ոչ ոք չէր ուզում խնդիրը լուծել, որովհետև, այն, ընդհուպ քաղաքական հարթության տիրույթում, լուծված էր, որոշները նույնիսկ քարտ-բլանշ ունեին:

Ոստիկանությունն Իջևանում փայտամշակման ապօրինի արտադրամասեր է բացահայտել. տեսանյութ

«Ես ողջունում եմ խնդրին նոր իշխանության մոտեցումը։ Մենք մեր անտառի փրկության ծրագիր պետք է սկսենք: Այժմ իրավակիրարկման դաշտում փոփոխություններ են արվում, մասնավորապես, վարչարարական իրավախախտման և քրեական օրենսգրքի մասով, երբ ծառ կտրողը կարող է բավականին խիստ պատասխանատվության ենթարկվել»,- ասաց Ղազարյանը։

Ըստ նրա` անտառահատումները խոշոր բիզնեսի վերածած անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն, իսկ օրվա հացի խնդիր լուծող քաղաքացիների համար` ալտերնատիվ տարբերակներ մշակվեն, որպեսզի վերջիններս աստիճանաբար հրաժարվեն այդ ճանապարհով գումար վաստակելու մտքից:

 

Լրահոս
0