00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բռնվել է, բայց գող չէ. ոստիկանությունը չի կարողանում «ջեբկիրների» դեմն առնել

© Photo : mvdlnr official site Карманник
Карманник - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի բնակիչները սոցցանցերում պայքար են սկսել ջեբկիրների, գրական ասած՝ գրպանահատների դեմ: Ոստիկանները խոստովանում են, որ գիտեն նրանց մասին, ձերբակալում են, բայց օրենսդրության բացթողումների պատճառով չեն կարող «նստեցնել»:

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Հայաստանի քաղաքացիները սոցցանցերում պարբերաբար հայտնում են հասարակական տրանսպորտում կատարված գրպանահատությունների, գողությունների դեպքերի մասին: Facebook–ում արագորեն տարածվում է #ջեբկիր հեշթեգը, որի օգնությամբ սոցցանցի օգտատերերը հրապարակում են լուսանկարներն այն անձանց, որոնց կասկածում են գողության մեջ: Նրանք նաև կոնկրետ երթուղիներ են անվանում ու նշում հասարակական փոխադրամիջոցների երթուղային համարները` 44, 53, 26, 70, 58, 46, 37 և այլն:


Երևանի բնակիչ Վահրամ Բուլղադարյանը օրը ցերեկով թիվ 44 երթուղու ավտոբուսի մեջ բռնացրել է գողին (այն տղամարդկանցից մեկին, որի լուսանկարը տարածվել է սոցցանցում): Բայց գողին բռնացնելը քիչ էր մնում ճակատագրական դառնար, որովհետև «գործի վրա» բռնված գրպանահատը դանակ էր հանել: Բուլղադարյանին հաջողվել էր անվնաս մնալ միայն կանանց բարձրացրած աղմուկի շնորհիվ. գողը փախել էր ավտոբուսից:

Բուլղադարյանն ասաց, որ գրպանահատին ճանաչել է լուսանկարից, որը տեսել է լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի ֆեյսբուքյան էջում: Հենց նա էր հուլիսի 22–ին հրապարակել լուսանկարներն այն անձանց, որոնք գողություն էին արել թիվ 70 երթուղային միկրոավտոբուսի մեջ: Լրագրողը սմարթֆոնով նկարահանել է հանցագործությունն ու ստիպել է գողերին վերադարձնել գողոնը, այն է՝ կնոջ դրամապանակը:

Լրագրողը հույս ուներ, որ ոստիկանությունը պետք է լուծեր գողերի հարցերը, սակայն Բուլղադարյանի հետ կապված միջադեպը ցույց տվեց, որ նրանք անպատիժ են մնացել:
Արձագանքներից պարզվեց, որ ենթադրյալ գրպանահատների գործողություններից տուժել են ևս մի քանի օգտատեր, որոնք մեկնաբանություններ են գրել Բուլղադարյանի հրապարակման տակ:

Շվեդիայի և Լիբերիայի քաղաքացուն կալանավորել են ՀՀ քաղաքացուց 1մլն դոլար հափշտակելու համար

«Հեսա մի քանի հոգու էլ տարբեր տրանսպորտներում գործի վրա կբռնեն, կնկարեն սրան, կդառնա հայտնի, տարբեր TV-ներից կկանչեն հարցազրույցի, վաբշե հայտնի կդառնա, հետո կբացի իր սեփական հաղորդումը «պետքի վրով»: Դե դրանից հետո մեգաաստղ կլինի, կգնա թամադայություն կանի, լավ փող կաշխատի ու էլ ջեբկիրություն չի անի»,-հեգնանքով գրել է օգտատերերից Պատվական Բաղդասարյանը:
Ոստիկանության Երևանի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի պետ Արթուր Ֆիշյանը լրագրողներին հայտնել է, որ ոստիկանությունն ամեն օր ձերբակալում է գրպանահատներին, բայց չի կարող պատասխանատվության ենթարկել: Պատճառը օրենսդրական բացթողումներն են:

Торговый центр Ереван Мол - Sputnik Արմենիա
Քույրերը գողություն են արել «Երևան մոլում», գողացածը թաքցրել են սայլակում
Գրպանահատների գործողությունները որակվում են ՔՕ 177-րդ հոդվածի հատկանիշներով («Գողություն»): Այդ հանցագործության համար, ըստ նշված հոդվածի 1-ին մասի, նախատեսված է պատիժ՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով տուգանք (100 հազարից մինչև 400 հազար դրամի չափով), կամ կալանք՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Շատ բան կախված է գողոնի կամ պատճառված վնասի չափից:
Բողոքի բացակայության դեպքում գործը կարող է կարճվել: Բացի այդ, Ֆիշյանի խոսքով`գրպանահատները պարզապես փոխհատուցում են տուժողներին պատճառած վնասը, տուժողը բողոքը չի պնդում և գողերը պատասխանատվության չեն ենթարկվում: Տուժողներից շատերը դատավարությունների մասնակցելու ցանկություն չունեն:
«Գրպանահատները դա լավ գիտեն ու օգտվում են օրենսդրական բացթողումից: Նույնիսկ դեպքեր են եղել, երբ մեկ օրվա մեջ նույն մարդուն մի քանի անգամ բռնել ու բաց ենք թողել», – նշեց Ֆիշյանը:

Խնդրի մասին կառավարությունում էլ տեղյակ են. դեռ անցյալ տարի կառավարությունը հավանություն էր տվել ՀՀ արդարադատության նախարարության մշակած գրպանահատության քրեականացման վերաբերյալ օրինագծին: Նախագծի հեղինակներն հույս ունեն, որ նախագիծը կքննարկվի ԱԺ առաջիկա նիստում:

Վիճակագրության համաձայն՝ 2019-ի առաջին կիսամյակում միայն գողության 314 դեպք է արձանագրվել, նախորդ տարվա ընթացքում դրանց ընդհանուր թիվը 518 էր. այս թվաբանությունը լավատեսություն չի ներշնչում: Այդ թվերը շատերի մոտ անհանգստություն է առաջացնում: Քաղաքացիները սոցցանցերում գրում են, որ Երևանն անվտանգ քաղաք չեն համարում ու վախենում են երեկոյան ժամերին, երբ արդեն մթնում է, դուրս գալ տնից: Մյուսներն էլ կոչ են անում ոստիկանապետ Վալերի Օսիպյանին վերջապես լրջորեն զբաղվել խնդրով, բացահայտել ամեն օր տեղի ունեցող գրպանահատության դեպքերն ու «նստեցնել» դեմքով հայտնի գողերին:

Ոստիկանությունը բերման է ենթարկել «օրենքով գող» «Օշականցի Գևորիկի» եղբորը

Ի դեպ, մինչ հոդվածը պատրաստվում էր հրապարակման, ոստիկանությունը հայտնեց, որ Բուլղադարյանին դանակահարելու փորձ արած 26–ամյա տղամարդուն բերման են ենթարկել: Նա ինքնախոստովանական ցուցմունք է տվել:

Լրահոս
0