ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 5-ին անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի երկրորդ` «Մարտական պատրաստության համալիր վարժություններ» մրցափուլը, որտեղ հաղթող է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության թիմը։
Այդ մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«Խաղաղության մարտիկ» մրցույթին մասնակցող վեց պետությունների զինծառայողների հավաքական թիմերը հաղթահարել են ավելի քան երեսուն նորմացույցների համադրմամբ կահավորված արգելագոտին»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` «Խաղաղության մարտիկ» մրցումներն անց են կացվում 2009թ.–ից` Համաբանակային միջազգային 5-րդ խաղերի շրջանակներում։ Հայաստանում դրանք անցկացվում են երկրորդ անգամ։