00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուտինն ավելի շուտ դրական է վերաբերվում Փաշինյանին. Լուկյանով

© Photo : official site of the PM of RAПремьер-министр Армении Никол Пашинян и президент России Владимир Путин после заседания Совета глав государств-участников СНГ (28 сентября 2018). Душанбе
Премьер-министр Армении Никол Пашинян и президент России Владимир Путин после заседания Совета глав государств-участников СНГ (28 сентября 2018). Душанбе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանցի քաղաքագետը վստահեցնում է` Մոսկվայում գիտակցում են, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ցանկացած տարաձայնություն անպայման կօգտագործեն երրորդ խաղացողները։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik, Աշոտ Սաֆարյան. Ռուսաստանի ղեկավարության մեջ կա ընկալումն այն բանի, որ Հայաստանում անցած տարի տեղի ունեցած իշխանափոխությունը ներքին ենթատեքստ ուներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց հայտնի քաղաքագետ, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը` գնահատելով երկկողմ հարաբերությունների ներկայիս վիճակը։

Встреча и.о. премьер-министра Армении Никола Пашиняна и президента России Владимира Путина перед началом заседания Высшего Евразийского экономического совета (6 декабря 2018). Санкт-Петербург - Sputnik Արմենիա
Հայ–ռուսական հարաբերությունները որոշում է աշխարհաքաղաքականությունը, ոչ թե անհատը

Նրա կարծիքով` անկասկած, այն, թե ինչ եղանակով Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխությունը, Ռուսաստանում շատերի մոտ տհաճ ռեմինիսցենցիաներ հարուցեց ու հետխորհրդային մի շարք երկրներում տեղի ունեցած իրադարձությունների մասին հիշողություններ արթնացրեց ։ Չէ՞ որ նախկին փորձը ցույց է տվել, որ այդ երկրներում տեղի ունեցած փոփոխությունները, որոնք ընդունված է «գունավոր հեղափոխություն» անվանել, գրեթե միշտ ճգնաժամի էին հանգեցրել տվյալ երկրի ու Ռուսաստանի հարաբերություններում։

«Հենց այդ պատճառով Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները որոշակի լարվածություն ձևավորեցին։ Ռուսաստանի նախագահը դեռ շատ տարիներ առաջ ասում էր, որ ինքը պահպանողական է, Ռուսաստանում գերիշխող գաղափարախոսությունը պահպանողականությունն է։ Ռուսաստանի ղեկավարության ընկալմամբ պահպանողականությունը հակադրվում է ցանկացած հեղափոխությանը։ Հետևաբար հենց այս համատեքստը բարենպաստ չէր հարաբերությունների կարգավորման համար», – նշեց մեր զրուցակիցը։

Пресс-конференция Чрезвычайного и Полномочного посла России в Армении Сергея Копыркина (11 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Վերջին մեկ տարում հայ-ռուսական հարաբերություններում պահպանվել է դինամիկան. Կոպիրկին

Սակայն նա կարծում է, որ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը, մարդիկ, որոնք ձևավորում են արտաքին քաղաքական առաջնահերթությունները, Հայաստանում տեղի ունեցած դեպքերի ամենասկզբից նախ շատ զգուշավոր մոտեցում դրսևորեցին, երկրորդը`նրանք վստահ չէին, որ այդ գործընթացները համադրելի են Վրաստանում կամ Ուկրաինայում կատարվածի հետ։

«Ռուսաստանի ղեկավարությունն ուշադիր հետևում էր և հանգեց եզրակացության, որ Հայաստանում տեղի ունեցածը դրսից ոգեշնչված հեղաշրջում չէր՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները խաթարելու նպատակով։ Ռուսաստանում հասկացան, որ փոփոխություններն իսկապես պայմանավորված էին ներքին խնդիրներով, և որ շարժիչ ուժը ներքին խմբերն էին», - ավելացրեց Լուկյանովը։

Նրա խոսքով` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար միշտ կարևոր էր հասկանալ` այս կամ այն իրադարձությունը տվյալ երկրի և նրա հասարակության շահերի դրսևորո՞ւմ է, նույնիսկ եթե դրանք չեն համընկնում Ռուսաստանի շահերի հետ, թե՞ երրորդ երկրների (ԱՄՆ, ԵՄ և այլն) շահերի սպասարկում։

«Ինձ թվում է, որ նախագահ Պուտինը ավելի շուտ դրական է վերաբերվում և՛ վարչապետ Փաշինյանին, և՛ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին ու հաստատ չի ցանկանում վատթարացնել իրավիճակը», - ընդգծեց փորձագետը։

Նրա համոզմամբ` Մոսկվայում հասկանում են, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ցանկացած տարաձայնություն անհապաղ կօգտագործեն երրորդ խաղացողները։

Լրահոս
0