ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. Արևմտյան պարբերականները գրում են 44-ամյա Լեոնարդո Դի Կապրիոյի և նրա երիտասարդ ընկերուհու` 22-ամյա Կամիլա Մորոնեի գաղտնի նշանարդության մասին։
Դերասանի նշանադրության մասին լուրը տարածվեց լույսի արագությամբ, սակայն զվարճալի է ոչ թե բուն նորությունը, այլ այն, որ «կնքահոր» դերում կլինի ոչ այլ ոք, քան Բրեդ Փիթը։ Հոլիվուդի երկու վառ ամուրիներն ընկերացել են դեռ Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Ամերիկայում» ֆիլմի նկարահանման ժամանակ և ըստ լուրերի՝ շարունակում են միմյանց հետ խնջույքների մասնակցել։
«Globe»–ը գրում է, որ Դի Կապրիոն ամուսնական քայլի դիմել չէր հանդգնում, իսկ Կամիլային ծանոթացնելով Բրեդի հետ, նրանից խորհուրդ է հարցրել։ Ընկերն էլ, կարծես թե, կոչ է արել չհապաղել և շտապ ամուսնանալ։ Լուրերի համաձայն` հենց Դի Կապրիոյի դանդաղկոտության և անվճռականությոն պատճառով են նրանից բաժանվել նախկին ընկերուհիները` Ժիզել Բունդխենն ու Բար Ռաֆայելին։
Նշենք, որ Կամիլան և Լեոն սկսել են հանդիպել 2017 թվականի վերջին։ Եվ այդ ժամանակվանից Մորոնեին հաջողվել է իսկական հրաշք գործել։
Նա կարծես թե ընտելացրել է Լեոյին, որը մինչ նրան հանդիպելը գրեթե ամիսը մեկ ընկերուհի էր փոխում։ Սակայն այս պատմության մեջ ամենազարմանալին այն է, որ Լեոն այնքան է սիրահարված, որ նույնիսկ ամուսնական պայմանագրի մասին չի մտածում։
Բայց չէ՞ որ նա կորցնելու բան ունի. դերասանի կարողությունը 245 մլն դոլար է գնահատվում։