ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի-Sputnik. Երևանի Դավթաշեն թաղամասում այսօրվանից ամբողջությամբ աղբահանությունը կիրականացնի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում համայնքային հիմնարկը»։ Այս մասին Facebook-յան գրառմամբ տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Կոտրված աղբամաններն ու դրանց կողքը գոյացած աղբակույտերը անցյալում են»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում համայնքային հիմնարկ» ստեղծելու մասին որոշում ընդունվեց ապրիլի 23-ին Երևանի ավագանու նիստում: Համայնքային հիմնարկի ստեղծման նպատակն է Երևանի վարչական տարածքի աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների ապահովումը, ներառյալ` ձմռան ամիսներին:
Հիմնարկի ստեղծման անհրաժեշտություն առաջացավ, քանի որ աղբահանություն իրականացնող «Սանիթեք» ընկերությունը լիովին չէր կատարում ստանձնած պարտավորությունները և մայրաքաղաքը, բառիս բուն իմաստով, թաղվել էր աղբակույտերի մեջ:
«Զավեշտի հասնող պնդումներ են». Հայկ Մարությանը կպատասխանի «Սանիթեքին»