00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շախմատի նոր կանոններ, կամ ինչպես հայ հասարակության մեջ արքան լիդեր դարձնել

© Photo : Сергей Ведяшкин / АГН "Москва"Фестиваль шахмат и джаза Chess & Jazz в саду «Эрмитаж» (26 июля 2019). Москвa
Фестиваль шахмат и джаза Chess & Jazz в саду «Эрмитаж» (26 июля 2019). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փոփոխությունները համահունչ են 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի իշխանափոխությանը, երբ վարչապետն անելանելի վիճակում հայտնվեց և պարտվեց ժողովրդի առաջնորդին, բայց ֆիզիկապես չմահացավ։

 Հայաստանի վաստակավոր մարզիչ, ՖԻԴԵ-ի վարպետ Հովիկ Խալիկյանը վստահ է, որ շախմատն առաջին հերթին սոցիալական խաղ է, որը հայ հասարակության կյանքում դեռևս հին ժամանակներից վճռորոշ դերակատարություն է ունեցել` ժողովրդավարության հասնելու ճանապարհին։ Նրա խոսքով` այսօր մարզաձևը փոփոխությունների կարիք ունի։ Խալիկյանն առաջարկում է փոքր-ինչ փոփոխել խաղի կանոնները, մասնավորապես՝ ընդլայնել արքայի հնարավորությունները և այն վերանվանել լիդեր։ Լիդեր խաղի նշանակության ու փիլիսոփայության կարևորության ու անհրաժեշտ փոփոխությունների մասին ՖԻԴԵ-ի վարպետի անդրադարձը ներկայացնում ենք Sputnik Արմենիայի հարցազրույցում։ Զրուցել է Լիլիթ Հարությունյանը։

Երբ Պետրոսյանը շախմատ էր խաղում, նույնիսկ հանցագործները ռադիոընդունիչից չէին պոկվում

—    Պարոն Խալիկյան, Ձեր առաջարկած խաղի իմաստը ո՞րն է։

—    Այսօր աշխարհում մեծ պահանջարկ է վայելում առաջնորդի կերպարը, ու շախմատը կարող է լուրջ դեր ունենալ այդ «կերպարի» ձևավորման մեջ։ Առաջարկում եմ ընդլայնել թագավորի հնարավորությունները, որը ոչ թե կթաքնվի իր զորքի հետևում, այլ առաջնորդելու է այն։ Երկար ժամանակ մարդկանց մի հարց էր հուզում․ «Ի՞նչ է շախմատը» - Սպո՞րտ։ Արվե՞ստ։ Գիտությու՞ն։ Ես կավելացնեի․ «Դարեր տևած քողարկված ժողովրդավարության համար պայքարի մեթոդաբանություն»։

© Photo : provided by H.KhalikyanՖԻԴԵ-ի վարպետ Հովիկ Խալիկյան
Շախմատի նոր կանոններ, կամ ինչպես հայ հասարակության  մեջ արքան լիդեր դարձնել  - Sputnik Արմենիա
ՖԻԴԵ-ի վարպետ Հովիկ Խալիկյան

Տարիներ շարունակ Պարսկաստանում ու Չինաստանում այդ խաղն արգելված էր՝ ելնելով այն բանից, որ արքային չի կարելի սպանել, հատկապես, որ խաղազինվորը արքայի վրա հարձակվելու իրավունք չունի։ Բանն այն է, որ խաղը դարեր շարունակ մարդկանց «վարժեցրել» է նրան, որ նա պայքարի ոչ թե արտաքին թշնամու, այլ ներքին ազատության համար։

Ռուսաստանի դպրոցներում կօգտվեն «Շախմատ» առարկայի ուսուցման հայաստանյան փորձից

—Ինչպե՞ս ծնվեց մարզաձևը վերանվանելու գաղափարը։

—Թագավորը, որի անվտանգության համար պատրաստ են մահանալ բոլորը՝ խաղազինվորից մինչև թագուհի, խղճուկ, հազիվ տեղից շարժվող վախեցած թիրախ է։ Ֆիգուր, որը որևէ կերպ չի կարող ազդել խաղի ընթացքի վրա, ու, չգիտես ինչու, արքա է կոչվում։ Այդպիսի արքան  չի համապատասխանում ժամանակի պահանջներին ու ընդունակ չէ դիմադրել ժամանակակից աշխարհի մարտահրավերներին։ 

Առաջարկում եմ իր հիմնական քայլերից բացի այդ ֆիգուրին ձիու քայլեր անելու հնարավորություն տալ։ Այսպիսով` արքան փոխարինվում է առաջնորդով, ինչը բարձրագույն արժեք է ոչ միայն ժողովրդավարության մեջ, այլև կրոնում։ Առաջնորդ արքան պետք է տիրապետի ժամանակակից բոլոր հնարքներին։

3D շախմատի հայ գյուտարարը. ձեռնարկ Երվանդ Կոգբետլյանցից

—Էլ ի՞նչ եք առաջարկում փոխել դասական խաղում։

—Առաջարկում եմ հանել փոխատեղման կանոնը (վերանում է միանգամից երկու ֆիգուրների մասնակցությամբ մեկ քայլի անհրաժեշտությունը) ու «պատի» հասկացությունը։ Կարծում եմ՝ հաղթանակի համար բավական է անելանելի իրավիճակ ստեղծել։  Խաղն ավարտվում է, երբ կողմերից մեկը զրկվում է խաղի կանոնների սահմանում հաջորդ քայլն անելու հնարավորությունից։ Մնացած կանոններն անփոփոխ են մնում։ Այսպիսով, վերանում է անիմաստ «ոչ -ոքին», խաղը գրավիչ է մնում ու պահպանում է պայքարի ոգին, նույնիսկ եթե տախտակի վրա են մնում միայն արքաները։

Карикатура. Шахматы - Sputnik Արմենիա
Շախմատ՝ կյանքում և տախտակի վրա

—    Ձեր կարծիքով, որքանո՞վ է այժմ «Արքա»-ն արդիական Հայաստանում։

—Այսօր Հայաստանի բոլոր դպրոցներում շախմատ են դասավանդում։ Հարցրեք ցանկացած երեխայի, արդյոք նա կուզենա՞ նման լինել շախմատի արքային։ Իմ առաջարկած խաղն ունի առաջնորդ, որը ոչ թե իր զորքին ուղարկում է կռվի, այլ ինքն է առաջնորդում զորքը։ Կարծում եմ՝ ցանկացած երեխա կսիրի հենց այդպիսի արքային։ Միաժամանակ, կարիք չկա սպանել անելանելի վիճակում հայտնված մեկին։ Մենք դադարում ենք երեխաներին ագրեսիա սովորեցնել։

Երկրում, որտեղ ժողովրդավարություն է տիրում, ագրեսիայի ու սպանությունների համար տեղ չկա։ Նման երկրներում շախմատը շատ արագ կփոխարինվի լիդեր խաղով, որն ավելի հզոր փիլիսոփայություն ու հոգեբանական բազա ունի և ավելի պահանջված է ժամանակակից իրողության տեսակետից։

Հայաստանում պահանջարկ ունեցող մասնագիտությունները

Փոփոխությունները համահունչ են 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի իշխանափոխությանը, երբ վարչապետն անելանելի վիճակում հայտնվեց և պարտվեց ժողովրդի առաջնորդին, բայց ֆիզիկապես չմահացավ։

Լրահոս
0