ԵՐԵՎԱՆ, 4 օոգոստոսի – Sputnik. Հայաստանը հաղթեց «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի առաջին փուլում, որն անցկացվում է Դիլիջանում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Ռազմա-մարզային կողմնորոշման «Պրոֆեսիոնալ» փուլի ընթացքում, որն անցկացվում է IOF-ի միջազգային կանոններով, մասնակիցները լեռնային ճանապարհով հաղթահարել են 2,5-3,5 կմ։
Մոտենալով վերջնակետին՝ մարզիկները գտնվելու վայրը որոշել են քարտեզով ու կողմնացույցով։ Մրցույթի վերջում հանձնաժողովը հաշվի է առել երթուղու հաղթահարման ժամանակն ու քարտեզի վրա նշումներով թիմերի կողմնորոշվելու ունակությունները։
Հայաստանյան լեռները ոգեշնչել են «Խաղաղության մարտիկի» մրցումների մասնակիցներին
Հավաքած միավորներով Հայաստանի թիմը զբաղեցրել է առաջին հորիզոնականը, երկրորդ տեղում Իրանի մարզիկներն են, երրորդում՝ Ռուսաստանի, չորրորդում՝ Բելառուսի, հինգերորդում՝ Ղազախստանի, վեցերորդ տեղն զբաղեցրել են հունաստանցի մարզիկները։
Ռազմա-մարզային կողմնորոշման մրցույթի յուրահատկությունը անծանոթ լեռնային տեղանքն է ու «էքստրեմալ» շոգ կլիմիայական պայմանները, որոնք ազդում են մարզիկների ֆիզիկական տվյալների վրա։
Մրցույթին մասնակցել են զինվորներ, նավաստիներ, սերժանտներ ու պայմանագրային զինծառայողներ` Հայաստանից, Բելառուսից, Հունաստանից, Իրանից, Ղազախստանից ու Ռուսաստանից։ Նրանցից 18-ը տղամարդ է, 6-ը` կին։
Հիշեցնենք` «Խաղաղության մարտիկ» մրցումներն անց են կացվում 2009թ.–ից սկսած`Համաբանակային միջազգային 5-րդ խաղերի շրջանակներում։ Հայաստանում դրանք անցկացվում են արդեն երկրորդ անգամ։
Մրցումների վերջին օրը օգոստոսի 15-ն է: