00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Շշի Մելոյի» մահափորձի մանրամասները. պայթուցիկը նախապես էր դրվել կամրջի տակ

© Sputnik / Arsen HaytyanВзрыв на трассе в Армении
Взрыв на трассе в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի է` ովքեր են նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի մահափորձի կասկածանքով ձերբակալվածները։ 3-ն էլ Շիրակի մարզից են։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik. Երևան–Սևան մայրուղու 15-րդ կմ–ում հնչած պայթյունը նախապես ծրագրված է եղել։ ՀՀ քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնում երեկվա պայթյունից, որի հետևանքով տուժել է ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի («Շշի Մելո») ավտոմեքենան։

«Առերևույթ հանցագործություն կատարած անձը օգոստոսի 2-ին` ժամը 12:30-ի սահմաններում, Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրել է պայթուցիկ նյութ Մելիք Մանուկյանի «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող «Նիսսան պատրուլ» տեսակի ավտոմեքենաների ընթացքի ժամանակ պայթեցրել այն, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել. ավտոմեքենաները պայթեցնել չի հաջողվել»,– նշված է հաղորդագրության մեջ։

Մեքենաներում գտնվող 4 անձինք ճանաչվել են տուժող:

Քննչական կոմիտեն հայտնում է նաև, որ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 1963, 1966 և 1974 թվականներին ծնված 3 անձինք։

Взрыв на трассе в Армении - Sputnik Արմենիա
Տարօրինակ դեպք Երևան–Սևան ճանապարհին. ոստիկանների աչքի առաջ փախել է դեպքի վայրից

Թե ովքեր են գործի շրջանակներում ձերբակալվածները, ՔԿ–ն չի նշում։

Փոխարենը նրանց անձնական տվյալներն արդեն հայտնվել են մամուլում, մասնավորապես` shamshyan.com կայքում։

Կայքի տեղեկություններով` ձերբակալվել են Շիրակի մարզի բնակիչ 56-ամյա Արթուր Մխիթարյանը, որը բնակվում է Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում, Շիրակի մարզի բնակիչ 45-ամյա Ջեմսիկ Մարտիրոսյանը և Շիրակի մարզի բնակիչ 53-ամյա Պետրոս Էլբակյանը, ով փաստացի բնակվում է Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում։

Նրանք կասկածվում են Երևան-Սևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում գործարար Մելիք Մանուկյանի մահափորձի կազմակերպման ու իրականացման համար։ Նույն աղբյուրի տեղեկություններով` ձերբակալվածները նախկինում եղել են դատապարտված։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, թե ով էր դեպքի վայրից Range Rover մակնիշի ավտոմեքենայով ոստիկանների աչքի առաջ դեպքի վայրից փախած անձը, որի նկատմամբ երեկ ևս քրեական գործ էր հարուցվել։

Նա, ըստ shamshyan.com–ի, Մանուկյանի թիկնապահ 43-ամյա Մարկոս Մարկոսյանն է, որը պայթյունի պահին մյուս թիկնապահների՝ Էդգար և Վահան Եղիազարյանների ու Մաթևոս Կարապետյանի հետ եղել է ավտոմեքենայում։

Взрыв на трассе в Армении - Sputnik Արմենիա
Երևան–Սևան ճանապարհին փորձել են սպանել նախկին պատգամավորի՞ն

Հիշեցնենք` օգոստոսի 2-ին, ժամը 12:17-ին «911» ծառայությունն ահազանգ էր ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում, տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով ավերվել էր ճանապարհին գտնվող կամրջի ասֆալտե ծածկույթը։

Պայթյունի հետևանքով վնասվել էին ճանապարհով ընթացող Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակնիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները, որոնցից առաջինը պատկանում է հենց նախկին պատգամավորին, երկրորդում պայթյունի պահին եղել են նրա թիկնապահները։

Պայթյունի պահին ավտոմեքենաները կամրջին են եղել։

Ավելի ուշ մի քաղաքացի, առանց տեղում գործողություններ իրականացնող իրավապահների թույլտվության, պայթյունի հետևանքով վնասված մեքենաներից մեկով հեռացել էր՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում կարճ ժամանակում մեքենան հայտնաբերվել և վերադարձվել է դեպքի վայր։ Պայթյունի վայրից հեռացած քաղաքացուն հայտնաբերել ու ձերբակալել էին։

«Շշի Մելոն» արտոնություն ստացավ նոր գործարանի համար

Պայթյունի փաստով Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2–րդ մասի 6–րդ կետի (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ) և 235 հոդվածի 1–ին մասի (ապօրինի կերպով զենք–զինամթերք ձեռք բերելը, պահելը) հատկանիշներով։

Դեպքի վայրից ավտոմեքենայով փախուստի դիմած քաղաքացու նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։

Լրահոս
0