ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Facebook-յան էջում լուսանկար է հրապարակել կնոջ՝ Աննա Հակոբյանի և փոքրիկ դստեր՝ Արփիի մասնակցությամբ:
««Սեւան ստարտափ սամիթի» ժամանակ արված այս լուսանկարում Արփիին հարցնում եմ՝ հասկանում ե՞ս ինչ են խոսում, ծիծաղելով ասում է՝ չէէէէ»,-լուսանկարին կից գրել է Փաշինյանը:
Նշենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և դուստրերի հետ երեկ՝ օգոստոսի 1-ին, այցելել է Սևանա լճի ափամերձ տարածքում անցկացվող «Սևան ստարտափ սամմիթ-2019»-ին, որը մեկնարկել է հուլիսի 28-ին:
Միջոցառումն անցկացվում է չորրորդ անգամ: «Սևան ստարտափ սամմիթ-2019»-ին մասնակցում է 120 ստարտափ թիմ Հայաստանից և 45 տարբեր երկրներից, ինչպես նաև ավելի քան 1000 ձեռներեց ողջ աշխարհից։
Սամմիթի նպատակն է խրախուսել նորարարական գաղափարները, բիզնես աշխարհի ներկայացուցիչների միջև հաստատել կապեր:
Վրանային ճամբարի ձևաչափով սամմիթն մասնակցող ստարտափները մրցելու են 100 000 ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդի համար։ Ինչպես նաև լինելու է 100 000 ԱՄՆ դոլար երաշխավորված ներդրումային ֆոնդ, որը կներդրվի 2 կամ 3 ստարտափների մեջ։
Նախատեսվում է ձեռք բերել ավելի քան 1 000 000 ԱՄՆ դոլարի ներդրումային համաձայնություններ։
Վինիլային նվագարկիչ և անտառային խոհանոց. Նիկոլ Փաշինյանը Կալավանում է