00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևան բերված վագրերի պատմությունը. Հայաստանը կատարյալ երկիր է էկզոտիկ բուծարանների համար

Բաժանորդագրվել
«Զու Ֆաունա Արտ» ընկերության սեփականատեր Արթուր Խաչատրյանը վստահ է, որ Հայաստանում կարող են ապրել կենդանիների բոլոր տեսակները։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայկական ֆաունան համալրվել է Եվրոպայից բերված չորս վագրով։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Զու Ֆաունա Արտ» ընկերության սեփականատեր Արթուր Խաչատրյանը, որն էլ հենց բերել է գիշատիչներին։

«Երեք սպիտակ ու մեկ ամուրյան վագրիկներին բերել ենք բուծելու նպատակով։ Նրանք արդեն չորս ամիս է` Հայաստանում են», – ասաց Խաչատրյանը` չհստակեցնելով, թե որտեղ են ապրում կենդանիները։ Հարցին` ինչու վագրերը Երևանի կենդանաբանական այգում չեն, Խաչատրյանը հեգնանքով պատասխանեց. «Մեր կենդանաբանական երևի միայն ոջիլը կարող է ողջ մնալ»։

Խաչատրյանը վստահեցրեց, որ վագրի ձագերը Հայաստանում են ապրելու, և այժմ նրանց համար հիանալի պայմաններ են ստեղծվել, կենդանիներն ապահով ձեռքերում են, նրանց վանդակներն էլ համապատասխանում են եվրոպական բոլոր նորմերին։

Залезший на территорию отеля медвежонок (1 августа 2019). Дилижан - Sputnik Արմենիա
Դիլիջանում արջի քոթոթն անակնկալ է մատուցել մարդկանց. կենդանին հյուրանոց է եկել. տեսանյութ

Սպիտակ վագրերն արդեն մեկ տարեկն յոթ ամսական են, իսկ ամուրյանը` ընդամենը 7–8 ամսական։

«Սպիտակ վագրերը Եվրոպայում են ծնվել, երկուսը որձ են, մեկը` էգ։ Նրանք երեքով են ապրում», – ասաց Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է հայտարարություններին ու հրապարակումներին, թե կենդանիների այդ տեսակը չի կարող գոյատևել Հայաստանում, Խաչատրյանը հակառակն է պնդում։ Նրա խոսքով` Հայաստանի կլիմայական պայմանները հարմար են բոլոր տեսակի կենդանիների համար։ Ավելին` Հայաստանը Նիդեռլանդների, Բելգիայի ու Գերմանիայի պես կատարյալ երկիր է էկզոտիկ բուծարանների համար։

«Հա՛, ես պահում եմ ու նորմալ եմ պահում». Երևանի փողոցներում առյուծ է զբոսնում. լուսանկար

Խաչատրյանի խոսքով` կենդանիներին օրինական ճանապարհով են բերել։ Նրանց վայրի ֆլորայի և ֆաունայի անհետացող տեսակների միջազգային առևտրի մասին կոնվենցիայի CITES ներկրման սերտիֆիկատ են տվել։

Նշենք` Երևանի կենդանաբանական այգու վագրերից մեկն այս տարվա ապրիլին սատկել էր։

Այժմ կենդանաբանական այգում երկու վագր կա, որոնցից մեկը բերվել է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի առանձնատան տարածքից։

Ի՞նչ է անում էգ առյուծը, երբ արուն որոշում է կծել նրա հետույքը. տեսանյութ

Լրահոս
0