ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Անհայտ անձինք «Եռաբլուր» պանթեոնում պղծել են ապրիլյան պատերազմում զոհված զինվորների շիրիմաքարերը: Այս մասին ահազանգում են Facebook-ի օգտատերերը` տեսանյութ հրապարակելով։
Քյարամ Սլոյանի եղբայրը որդի է ունեցել. նա կկրի Ռոբերտ Աբաջյանի անունը
Տեսանյութում երևում է, որ ինչ-որ հեղուկ է թափված գերեզմանների վրա, սակայն չի հասկացվում, թե ինչ է դա։ Հեղուկը թափված է ինչպես գետնին, այնպես էլ անմիջապես շիրմաքարերի վրա։
Մասնավորապես, երևում է Բագրատ Ալեքսանյանի, Գրիգոր Հարությունյանի, Ադամ Սահակյանի, Ռոբերտ Աբաջյանի, Բենիամին Եղոյանի, Արմենակ Ուրֆանյանի շիրմաքարերին թափված անհասկանալի հեղուկը։
Ովքե՞ր են ՔՊ–ից մասնակցել ապրիլյան քառօրյային. բացահայտում է Փաշինյանը
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ նախարարությունն ահազանգի հետ կապված ուսումնասիրություն է անում։
ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Էդգար Ջանոյանն էլ հայտնեց, որ ոստիկանության պետի հրամանով ոստիկանությունն ուսումնասիրում է տեսանյութը` դեպքի հանգամանքներն ու եղելությունը պարզելու համար։