00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոնկրետ, հստակ և չափելի. փորձագետը համակարգել է առողջապահության ոլորտի կոռուպցիոն ռիսկերը

© Sputnik / Karine HarutyunyanЖенщина в ожидании у регистратуры в поликлинике медцентра "Сурб Григор Лусаворич"
Женщина в ожидании у регистратуры в поликлинике медцентра Сурб Григор Лусаворич - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախատեսվում է ստեղծել նոր պետական կառույցներ` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, Հակակոռուպցիոն կոմիտե և Հակակոռուպցիոն դատարան։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, զարմացել է առողջապահության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի աղյուսակի ծավալը տեսնելով։ Կոռուպցիոն ոլորտի փորձագետ Սարգիս Ավագյանը Sputnik Արմենիային այս մասին պատմեց` պայուսակից հանելով A4 ֆորմատի թղթերի վրա տպագրված մի քանի հարյուր էջանոց ուսումնասիրությունը։

Пресс-конференция министра здравоохранения Арсена Торосяна по итогам первого года пребывания на посту (13 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Առողջապահության ոլորտում կոռուպցիա կա՞. պատասխանում է Արսեն Թորոսյանը

«Ձեր խոնարհ ծառան բացահայտեց մի մեթոդ, որի ժամանակ հնարավոր եղավ հատուկ սիստեմավորել առողջապահության ոլորտի բոլոր հնարավոր ռիսկերը։ Ռիսկը գրված է, դիմացը` ինչ պիտի արվի և ժամկետը։ Կոնկրետ, հստակ և չափելի»,– ասաց նա։

Ավագյանը կոռուպցիոն ծրագրում աշխատանքի 25 տարվա փորձ ունի։ Աշխատել է միջազգային տարբեր կառույցներում, իսկ 2017-18 թթ.–ին անկախ փորձագետի կարգավիճակով մասնակցել է վարչապետին կից՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքներին, որի ժամանակ էլ մշակել է վերոհիշյալ փաստաթուղթը: Շատ մանրամասներ առայժմ չի ցանկանում հրապարակել, բայց վստահեցնում է` դրանք դաժան ճշմարտություններ են պարունակում առողջապահության ոլորտի մասին։

Ընդ որում, փորձագետի ներկայացրած մեթոդը, իր խոսքով, ունիվերսալ է ու կարող է կիրառվել և՛ կրթության, և՛ բնապահպանության, և՛ մնացած բոլոր ոլորտներում։

Ավագյանը շեշտեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության վերջին ծրագիրը Հայաստանի նախորդ կառավարությունն ընդունել էր 2018թ.–ի հունվարին։ Այդ փաստաթղթի կատարողականն այսօր զրոյական է։

Премьер-министр Армении Никол Пашинян и министр здравоохранения Арсен Торосян на совещании по теме улучшения сферы здравоохранения (16 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Դա արվելու է խնամի, ծանոթ, բարեկամ սկզբունքով. Փաշինյանը չընդունեց Թորոսյանի առաջարկը

Փոխարենը ՀՀ նոր իշխանությունը մշակում է նոր ռազմավարություն ու կոռուպցիայի դեմ պայքարի սեփական տարբերակն է առաջարկում։

Նոր ռազմավարություն մշակողները, Ավագյանի բնորոշմամբ, ոչ միայն տեղյակ չեն, թե ինչպես են մշակվել նախորդներն ու ինչ աշխատանքներ են իրականացվել այդ ուղղությամբ, այլև թե ինչի դեմ են պատրաստվում պայքարել։

«Օրինակ` ասում են` նախորդները 4 ոլորտ էին վերցրել, մենք՝ գլոբալ ենք վերցրել։ Ինչո՞ւ չէին գլոբալ վերցրել։ Որովհետև նախորդների նախորդները էլի գլոբալ էին վերցրել ու հասկացել, որ երբ մեծ ես վերցնում, ոչ մի բան չի արվում։ Հետո մեծի դեպքում շատ մեծ ֆինանսական ներդրումներ են պետք»,– ասաց Ավագյանը` հավելելով, որ եթե ՀՀ նոր իշխանությունն էլ որոշի բոլոր ոլորտներում միանգամից վերացնել կոռուպցիան, ոչինչ չի ստացվելու, և նոր ռազմավարությունը նույնպես մնալու է թղթի վրա։

«Եթե ռիսկերը կան, չարաշահումները կլինեն: Անձին փոխելով հարցը չի լուծվի, պետք է ռիսկերի ճանապարհներն այնպես փակել օրենսդրական դաշտով, որ դրանք չաշխատեն»,– ասաց փորձագետը։

Ավագյանը նաև նշեց, որ Աննա Հակոբյանին իր ուսումնասիրությունը ներկայացնելուց հետո զարմանքից բացի այլ արձագանք այդպես էլ չի եղել։

Ուստի այսօր հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագրի նախագծերի վերաբերյալ քննարկմանը, դիմելով արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանին, Սարգիս Ավագյանը նրանից ընդունելություն խնդրեց իր աշխատանքն ու նկատառումները ներկայացնելու համար։

Вице-спикер парламента Армении Лена Назарян на заседании парламента Армении (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Կոռուպցիա՞ն էլ «իներցիայով» կվերադառնա. պարգևավճարներ «Թավշյա հեղափոխություն» ՇՍՊԸ–ում

Միջոցառման ընթացքում փոխնախարարը ներկայացրեց կոռուպցիայի կանխարգելման հիմնական ուղղությունները, որոնք վերաբերում են  կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանն ու հակակոռուպցիոն կրթությանը:

Սրբուհի Գալյանը նաև հայտնեց, որ նախատեսվում է ստեղծել նոր պետական կառույցներ` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, Հակակոռուպցիոն կոմիտե և Հակակոռուպցիոն դատարան։

Հանձնաժողովը, նրա խոսքով, զբաղվելու է քաղաքականության մշակմամբ, Հակակոռուպցիոն կոմիտեն`բացառապես կոռուպցիոն հանցագործությունների նախաքննությամբ, իսկ  Հակակոռուպցիոն դատարանը` դատավարություններով։

«Այս պահին նախատեսվում է երկպալատ դատարանի մոդելը։ Այսինքն` մենք ունենալու ենք դատավորներ, որոնց մի մասը զբաղվելու է քրեական գործերի, մյուս մասը` ապօրինի ծագմամբ գույքի վերադարձով` արդեն քաղաքացիական դատավարության շրջանակներում»,– ասաց Գալյանը։

Ընդ որում. բողոքարկման համար նախատեսվում է ունենալ երկաստիճան համակարգ, այսինքն՝ Առաջին ատյանի դատարանի որոշումները կարող են բողոքարկվել միայն Վճռաբեկ դատարանում։

Արդարադատության փոխնախարարը վստահեցրեց, որ կառավարությունում գիտակցում են աշխատանքի ծավալն ու չեն թաքցնում`նախատեսվող համակարգը շուտ չի ստեղծվի։

Премьер-министр Армении Никол Пашинян на встрече с председателем Европейского совета Дональдом Туском (10 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Կոռուպցիա ասելով նկատի չունենք միայն նախկինը. Փաշինյանն ասել է` ինչպես պայքարել դրա դեմ

«Բոլորս էլ գիտակցում ենք, որ պահանջվում են մեծ ջանքեր ու ֆինանսական ահռելի ռեսուրսներ։ Սկզբնական շրջանում, եթե դատարանը չհասցնի կազմավորվել Կոռուպցիոն կոմիտեին զուգընթաց, քննարկում ենք նաև առաջին ատյանի դատարանների որոշ դատավորների մասնագիտացնել, որպեսզի նրանք զբաղվեն այս գործերի քննությամբ»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է Հակակոռուպցիոն կոմիտեին, փոխնախարարը հույս հայտնեց, որ այն կստեղծվի ամիսներ անց։ Իսկ մինչ այդ կոռուպցիոն բնույթի հանցագործությունները կքննվեն այսօր գոյույթուն ունեցող ու ըստ իրավասության դրանք քննող 4 քննչական մարմինները։

Լրահոս
0