ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Տավուշի մարզի մի շարք համայնքներ շուտով ֆուտբոլի սեփական դաշտեր կունենան։ Sputnik Արմենիային այս մասին ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրաբ Եգանյանը։
«Խոսքը 40/20 չափի դաշտերի մասին է։ Այս պահին ավարտական փուլում են նման խաղադաշտերի կառուցումը Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում։ Հաջորդը Տավուշի և Շիրակի մարզերն են»,– ասաց նա։
ՀՖՖ–ի իրականացրած ծրագրի նպատակն է պայմաններ ստեղծել գյուղական համայնքներում ֆուտբոլի զարգացման համար։
Հայաստանում մոռացության մատնված մարզադաշտերը, կամ որտե՞ղ «գոլ» գոռան ֆուտբոլիստները
Եգանյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում քարտեզ է հրապարակել, որում նշված են «ֆուտբոլային թիրախում» գտնվող համայնքները։
«Հրազդան» մարզադաշտին նորոգումն էլ չի փրկի. Վանեցյանը` ազգային մարզադաշտի մասին