ԵՐԵՎԱՆ, 1 Օգոստոս — Sputnik. Սոցցանցերում մեծ հետաքրքրություն է առաջացրել կռվարար թութակի ու նրա փռչոտ «զոհի» մասին տեսանյութը։ Պարզվում է` համառ թռչնին դիմադրելը շատ ավելի դժվար է, քան փիսոն կարծում էր սկզբում։
Ալարկոտ ու լուրջ հարաբերությունների չտրամադրված կատվի ու նրա փետրավոր երկրպագուհու մասնակցությամբ տեսանյութն արժանացել է համացանցի միլիոնավոր օգտատերերի ուշադրությանը։ Թութակը համառորեն չի ցանկանում հասկանալ, որ կատուն հանգստի կարիք ունի։ Թռչունը ամեն գնով փորձում է գրավել կատվի ուշադրությունը։ Կատուն փորձում է քշել նրան, սակայն փոքրիկ ահաբեկիչը շարունակում է գրոհել։
Ինչ–որ պահի կատուն հասկանում է, որ կատուն անդրդվելի է, իսկ դիմադրելն անիմաստ է. Փիոն որոշում է պարզապես ուշադրություն չդարձնել։
Շոու`թենիսի կորտում. սկյուռիկը հանկարծակիի է բերել մարզիկներին. տեսանյութ
«Թութակը տանջում է կատվին։ Սա խաղ չէ,սա թրոլինգ է», –գրել են օգտատերերը։
Դիտեք ինքներդ։