ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Երրորդ հատուկ չվերթը, որով Հուրգադայում հանգստացող ՀՀ քաղաքացիները հայրենիք կվերադառնան, Եգիպտոսից կմեկնի այսօր, Երևանի ժամանակով 14:25–ին։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Տարոն Ավիա» ընկերության կոմերցիոն տնօրեն Լևոն Քարամյանը։
«ՀՀ կառավարության պատվերով, չվերթն իրականացնում է մեր ավիաընկերությունը։ Նախնական տվյալով` օդանավով հայրենիք կվերադառնա 109 քաղաքացի», – ասաց Քարամյանը։
Նա պարզաբանեց, որ «Տարոն Ավիայի» օդանավը Հուրգադա կմեկնի «Զվարթնոց» օդանավակայանից`ժամը 10:00–ին, իսկ Հուրգադայից կվերադառնա 14:25–ին։ Ուղևորները Երևանում կլինեն ժամը 17:25–ի սահմաններում։
«Զվարթնոցում» վայրէջք է կատարել Հուրգադայում մնացած հայ զբոսաշրջիկների 2-րդ խմբի ինքնաթիռը
Հայ զբոսաշրջիկներին Հուգադայից Հայաստան տեղափոխող առաջին չարտերային չվերթը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք էր կատարել հուլիսի 26-ին, երկրորդը` հուլիսի 29-ին։ Երկու թռիչքի արդյունքում Հայաստան էր վերադառձել 307 ՀՀ քաղաքացի։
Երևանը շատ մոտ է, բայց... վրացական ավիաընկերությունը նոր տրանզիտ կառաջարկի դեպի Մոսկվա
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին հայաստանցի զբոսաշրջիկները չկարողացան Եգիպտոսից տուն վերադառնալ A&R ընկերության տուրօպերատորի հետ ծագած խնդիրների պատճառով, քանի որ ընկերությունը չեղարկվել էր Հուրգադա–Երևան չվերթը` Orange to Fly հունական ավիաընկերության հանդեպ ֆինանսական պարտավորությունները չկատարելու համար։
ՀՀ կառավարությունը բյուջեի պահուստային ֆոնդից 47 մլն դրամ հատկացրեց, որպեսզի Հուրգադայում մնացած հայերը հայրենիք վերադառնան։