ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ այսօր 16։00–ի դրությամբ Մեղրիում +43 աստիճան է գրանցվել, իսկ Երևանում` +40 աստիճան։
Նրա գրառմանը հաջորդել են
մեկնաբանությունները։ Շատերը գրել են,որ հազիվ տաքացել են, մյուսներն էլ բողոքել են անտանելի շոգից։
«Կարելի ա դրսում «ժարիտ» պատրաստել», «Սուրենյան, «պապայիս արևը» ուժի մեջ ա՞», «անջատի, հերիք ա», «դե լավ ա, դժոխքում ժարիտ չենք անի», «Գագո ջան, մի օր միտինգ ենք անելու, քեզ էլ հանենք. եղանակները խառնում ես իրար»,– գրել են նրա էջի բաժանորդները։
Ինչպես են Երևանում դիմանում շոգին. ի՞նչ է այդ մասին գրված աշխատանքային օրենսգրքում
Ոմանք էլ պնդել են, որ Երևանում այս պահին ոչ թե 40, այլ 45 աստիճան է։