00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանն ամփոփում է օրը. նա որոշել է` ով է լինելու իր նոր խորհրդականը

© Sputnik / Hayk PetrosyanПашинян участвует в праздновании Дня гражданина
Пашинян участвует в праздновании Дня гражданина - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը Կալավան այցելելուց հետո որոշել է, որ իրեն պիտի խորհուրդ տա գյուղի բնակիչներից մեկը։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոր խորհրդականը կլինի Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանը։ Նա այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Որպես օրվա ամփոփում. Կալավանի Ռոբերտ Ղուկասյանի հետ պայմանավորվեցինք, որ նա 1-2 ամսվա ընթացքում կավարտի ընթացիկ գործերը և կնշանակվի ՀՀ վարչապետի խորհրդական՝ Կալավանի փորձը Հայաստանի այլ գյուղերում տարածելու առաքելությամբ»,– նշել է նա:

Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանն ընտանիքի հետ այցելել էր Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղ, զրուցել տեղի բնակիչներից Ռոբերտ Ղուկասյանի հետ, որը 10 հյուրատուն ունի գյուղում։ Ղուկասյանը պատմել էր, որ առաջին հյուրատունն իրենց տան երկրորդ հարկում է բացել, իսկ հետո սկսել է ընդլայնել գործունեությունը։

Նրա խոսքով` Կալավանում ամեն մեկն իր գործով է զբաղվում` մեկը պանիր է մատակարարում հյուրատներին, մյուսն անտառներից միրգ–բանջարեղեն է հավաքում... Կալավանում բոլոր հյուրատներն իրենք են սնունդ տրամադրում հյուրերին. այնտեղ ռեստորաններ չկան։ Ղուկասյանը հավելել էր նաև, որ մինչև սեպտեմբերի վերջ իրենց հյուրատներում այլևս ազատ տեղեր չկան, բոլորը պատվիրված են։

Հիշեցնենք` Փաշինյանը հուլիսի 22-ից մինչև օգոստոսի 2-ն արձակուրդ է վերցրել։

Լրահոս
0