ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերն արտառոց դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Կարբի գյուղում ծեծել են 78-ամյա տղամարդու:
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել կեսգիշերն անց: Կարբի գյուղից համագյուղացիներն Աշտարակի հիվանդանոց են տեղափոխել տարեց տղամարդու, որի դեմքին ու գլխին բազմաթիվ վնասվածքներ են եղել։
Ըստ Կարբիում շրջանառվող լուրերի՝ Աշտարակի ոստիկանները փնտրում են ծեծված թոշակառուի թոռանը։
Վերջինիս և պապի միջև ինչ-որ ընտանեկան հարցի շուրջ կեսգիշերին մոտ վեճ է սկսվել։ Այդ ընթացքում էլ 24-ամյա երիտասարդը ծեծի է ենթարկել պապին։ Հարևանները վրա են հասել ու, ճիշտ կողմնորոշվելով, տղամարդուն արագ հասցրել են հիվանդանոց։
Վանաձորի հյուրանոցներից մեկում աղջկա են ծեծել
Իրավապահները պարզում են կատարվածի հանգամանքները։