00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կողոպուտ` օրը ցերեկով. հաջողված և չհաջողված բանկային գողություններ` հայերի մասնակցությամբ

© Sputnik / Asatur YesyantsСитуация возле банка HSBC на проспекте Комитаса (3 мая 2018). Еревaн
Ситуация возле банка HSBC на проспекте Комитаса (3 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանցագործները, որոնք օրերս պայթեցրել են ՎՏԲ–ի բանկոմատը, բանկի աշխատակիցների պնդմամբ, չեն կարողանա օգտագործել գողացած թղթադրամները։ Հատուկ սրվակներն են աշխատել։ Այս դեպքը կարելի է բանկի թալան համարել։ Sputnik Արմենիան հիշեցնում է բանկերի «հայավարի» թալանի հին ամենաաղմկահարույց դեպքերը։

Այնպես չէ, որ հայերը բանկեր թալանելու նեղ մասնագետներ են, բայց նրանց մասնակցությամբ աղմկահարույց դեպքեր գրանցվել են։ Sputnik Արմենիան ներկայացնում է ամենահետաքրքիր դրվագները, թեև այստեղ առանձնապես գլուխ գովելու բան չկա, բայց ամեն մի պատմությունն իր յուրահատկությունն ունի։

Ինչպես գողանալ մեկուկես միլիոն ռուբլի

Այս պատմությունն աղմուկ էր հանել ոչ միայն փոքր ու, ընդհանուր առմամբ, խաղաղ Հայաստանում, այլև ամբողջ Խորհրդային Միությունում։ Գրեթե ուղիղ 42 տարի առաջ` 1977 թվականի օգոստոսի 5–ի երեկոյան, Հայկական ԽՍՀ Պետական բանկն այն ժամանակվա չափանիշներով աննախադեպ թալանի ենթարկվեց. մոտ մեկուկես միլիոն ռուբլի գողացան, խորհրդային ժամանակների համար աստղաբաշխական թիվ էր։

Разбойное нападение на филиал банка ВТБ - Sputnik Արմենիա
Հանցագործները չեն կարող օգտագործել բանկոմատից գողացած թղթադրամները. բանկի հայտարարությունը

Ինչպես և ենթադրում էին թալանչիները, Պետբանկում միայն օգոստոսի 8–ի առավոտյան հայտնաբերեցին, որ գումարը չկա։ Պահեստի առաստաղի մեջ մոտ 34 սանտիմետր տրամագծով անցք էր արված ։ Անհնար է երևակայել, որ այդ փոքր անցքով կարող էր մարդ մտնել։

Գողացած գումարի մեծ մասը ԱԻ սերիայի 100 ռուբլիանոց թղթադրամներ էին, այդ մակնշմամբ թղթադրամները նոր էին շրջանառության մեջ մտնում ու դեռ չէին հասցրել հսկայական երկրով մեկ տարածվել։

Պետք է ասել, որ հանցագործները բռնվեցին արագ ու սեփական անփութության պատճառով. նրանք չափազանց ակնհայտ ու շռայլորեն էին ծախսում այդ գումարը։

Ինչպես և ովքեր են փորձել Երևանում բանկոմատներ թալանել. մանրամասներ

Հանցագործները Նիկոլայ ու Ֆելիքս Ղալաչյաններն էին, իսկ գողոնի տեղը նրանց ցույց տվողը բանկի աշխատակից Զավեն Բաղդասարյանը, որը աշխատանքի բերումով հաճախ էր պահեստում լինում։ Եղբայրներին դատապարտեցին գնդակահարության, Բաղդասարյանին` 11 տարի ազատազրկման։ Ղալաչյանններին գնդակահարեցին 1979 թվականին, ընդ որում` ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը բավարարել էր ներում շնորհելու մասին միջնորդագիրը, բայց համապատասխան փաստաթղթերը մեկ օր ուշացմամբ Երևան հասավ։

Զավթում, բայց ոչ թալան

Այն, ինչ պատահեց Կոստանդնուպոլսում 1896 թվականի օգոստոսի 28–ին, ոչ մի դեպքում բանկի թալան չէր։ Դա հուսահատությունից ծնված քայլ էր, որն արել էր Դաշնակցությունը համաշխարհային հանրության ուշադրությունը հայերի զանգվածային ջարդերի վրա սևեռելու համար։ Այդ օրը 28 զինված մարդ Արմեն Գարոյի ու Բաբկեն Սյունիի ղեկավարությամբ գրավել են Օսմանյան բանկը։

Ситуация возле банка HSBC на проспекте Комитаса (3 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Երևանում HSBC բանկի վրա հարձակման նոր մանրամասները. որքա՞ն գումար է հափշտակել ոստիկանը

Զավթումը մոտ 14 ժամ է տևել։ Ակցիայի ընթացքում 10 մարդ զոհվել է (բանկի վրա հարձակվողները, նրանց թվում և Բաբկեն Սյունին ու թուրք զինվորները)։

Բելգիական թերթերից մեկի թղթակիցը միջադեպի ականատեսն է դարձել։ Մեկ շաբաթ անց թերթում հայտնված հոդվածում նա հետևյալ կերպ է նկարագրել դեպքը. «Նրանք ավազակներ չէին։ Ոչ մի գերու մատով չեն կպել, թեև գերիների շարքում էին երեք փաշաների որդիներն ու սուլթանի քարտուղարը։ Ոչ մի սանտիմ չեն գողացել։ Սեղանի վրա մոռացած դրամապանակ կար, մեջը` 10000 թուրքական լիրա ու բազում բանկային տոմսեր։ Հեղափոխականների ղեկավարն անձամբ է փոխանցել դրամապանակը տնօրենին»։

Իրական բռնագրավում

Այս սերիայի ամենալկտի թալանը կարելի է համարել 1907 թվականի հունիսի 26–ին Թիֆլիսում տեղի ունեցած հարձակումը։ Գումարը տեղափոխելու ընթացքում հարձակվել էին գանձարանի կառքի վրա։

Հարձակումը իրականացրել էին բոլշևիկները Սիմոն Տեր–Պետրոսյանի (Կամո) ղեկավարությամբ։ Սա 1905-1907 թվականների հեղափոխության ամենաաղմկահարույց դեպքերից է եղել։ Այսօրվա փողերով այն ժամանակ մոտ 7 միլիոն ԱՄՆ դոլար են գողացել։

«Էքսպրոպրիացիան» կազմակերպել էր բոլշևիկյան վերնախավը, գործողությունների ծրագիրը մշակել էին  Լենինը, Ստալինը, Լիտվինովը, Կրասինը։ Չնայած իրականացված թալանին` թղթադրամների մեծ մասը չի հաջողվել օգտագործել, քանի որ ոստիկանությանը հայտնի էին դրանց համարները։

Հրազենով բանկ մտած տղամարդուն ոստիկանը վնասազերծել է - Sputnik Արմենիա
Բանկի վրա ավազակային հարձակում իրականացնողը բերման է ենթարկվել. տեսանյութ

Թալանից կարճ ժամանակ անց Կամոյին ձերբակալել էին Գերմանիայում, բայց ավելի քան երեք տարի նրան հաջողվում էր ձևացնել, թե ինքը խենթ է ու խուսափել պատասխանատվություն կրելուց։ Կամոյին հաջողվել է փախչել հոգեբուժարանից, բայց նա բռնվել է երկու տարի անց հերթական թալան ծրագրելուց։ Կամոյին մահապատժի են դատապարտել, հետո վճիռը փոխարինվել է ցմահ բանտարկությամբ։ 1917 թվականի հեղափոխությունից հետո նրան ազատ են արձակել, իսկ 1922 թվականին նա մահացել է Թիֆլիսում. նրա հեծանիվը բախվել է բեռնատարին։

Անհաջողության դատապարտված գաղափար

Թերևս, ամենավատ ծրագրած, տրամաբանությունից զուրկ ու տապալման դատապարտված թալանը տեղի է ունեցել Երևանում 2018 թվականի մայիսի 3–ին։ Այդ օրը Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանը դանակով, նռնակով ու զենքով զինված մտել է Կոմիտասի ու Գյուլբեկյանի խաչմերուկում գտնվող HSBC բանկի մասնաճյուղ` պոլիէթիլենային տոպրակը ձեռքին։

Нищие в Москве - Sputnik Արմենիա
Մոլորակի մարդկանց կեսն ապրում է օրական մոտ 5,5 դոլարով. Համաշխարհային բանկի տվյալները

Դանիելյանը կրակ է արձակել, սպանել մի պահակի ու վիրավորելով մյուսին։ Նա մոտեցել է դրամարկղին ու պահանջել տոպրակի մեջ գումար լցնել։ Հետո ևս մեկ անգամ օդ է կրակել։ Մոտ 15 միլիոն դրամ` դոլարով ու եվրոյով վերցրել ու բանկից դուրս է եկել։

Ոստիկաններն արագ վրա են հասել, նրանցից մեկը հետևից մոտեցել է Դանիելյանին ու փորձել բռնել նրան։ Հանցագործն աջ կողքից վիրավորել է ոստիկանին ու փորձել է փախչել։ Ավելի ուշ վիրավոր ոստիկան Արա Շախգուլյանը հիվանդանոցում մահացավ։ Անցորդներին հաջողվեց փախուստի պահին բռնել էին Դանիելյանին։

«Սպիտակ օձիքներով» թալանը

Պարտադիր չէ թալանել բանկերը` զենքով սպառնալով կամ օդ, ու մարդկանց վրա կրակելով։ Կարելի է ավելի մարդասիրաբար գործել, ինչպես վերջերս արեց հայերի խումբը ԱՄՆ–ում։

Մայիսի վերջին Լոս Անջելեսում ութ հայի էին ձերբակալել Bank of America ու Wells Fargo բանկերից մեկուկես միլիոն գողանալու փորձի համար, իններորդը հետախուզվում է։

Երևանում ոստիկանները բռնել են կեղծ 100 դոլարանոցներ իրացնող 2 երիտասարդի. տեսանյութ

Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալներն ուրիշների անձնագրեր են վերցել ու օգտագործել են դրանք անձը հաստատող այլ փաստաթղթեր ստանալու համար։ Նրանք բանկային հաշիվներ են բացել Bank of America ու Wells Fargo բանկերում։ Ապա շարունակաբար չարաշահել են բանկային կանոնները` մի հաշվից մյուսը գումար փոխանցելով ու արագ հանելով դրանք Լաս Վեգասի խաղատների բանկոմատներում և այլ վայրերում։

Լրահոս
0