00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ խոհարարը ձեռնոց է նետել «պեստոյին». «Հայկական թավիշը» կհայտնվի վաճառասեղանին

© Unsplash / Jade AucampСуп-пюре
Суп-пюре - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չի բացառվում, որ «հայկական թավիշ» կոչվող սոուսը շուտով դրվի ոչ միայն Հայաստանի, այլև Եվրոպայի վաճառասեղաններին։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Հայաստանում մարտահրավեր են նետել հայտնի իտալական «պեստո» սոուսին և սեփականը ստեղծել` անվանելով «հայկական թավիշ»։ Սոուսի հեղինակը շեֆ խոհարար Արթուր Ազատյանն է։ Նա համոզված է` հայկական սոուսը իտալականին չի զիջում, և հուսով է, որ իր «ստեղծագործությունը» մոտ ապագայում կգրավի ոչ միայն Հայաստանի, այլև «դրսի» վաճառակետերը։

Հյուր շեֆ խոհարարին. սաղմոնով թարթար պատրաստելու բաղադրատոմս - Sputnik Արմենիա
«Համով Հայաստան»․ ամառային ճաշատեսակ` «արնաթաթախ ձեռքի» վրա

«Հայկական թավիշը» բաց կանաչ սոուս է, որը պատրաստում են 7 մթերքից։ Արտաքուստ հիշեցնում է իտալական «պեստո» սոուսը։ Բաղադրությունը` թարխուն, ֆետա պանիր, մայրի ծառի ընկույզներ, առանց կորիզի կանաչ ձիթապտուղ, նշի զտված յուղ, սխտոր, լայմի հյութ։

«Սոուսն իր որակով ոչնչով չի զիջում պեստոյին։ Այն կարելի է մատուցել բանջարեղենի, ձկան հետ։ Միակ բանը, որ չի կարելի անել, ջերմային մշակման ենթարկելն է, քանի որ սոուսը կարող է փոխել համը», – Sputnik Արմենիային ասաց Ազատյանը։

Սոուսը պատրաստելու համար պետք է մի փոքր տապակել ընկույզը և հարել մյուս բաղադրիչների հետ, մինչև միասեռ զանգվածի վերածվի։ Ազատյանն արդեն պատենտավորել է իր արտադրանքը և մտադիր է սկզբում ներառել որոշ հաստատությունների ճաշացանկում, իսկ հետո բաղադրատոմսը վաճառել նրան, ով կստանձնի սոուսի արտադրությունը։

Ի դեպ, սոուսի անվանումը պատահական չէ։ Այն նվիրված է 2018 թվականի ապրիլ–մայիս ամիսներին տեղի ունեցած «թավշյա հեղափոխությանը»։ Այստեղից էլ անվանումը` «հայկական թավիշ»։

Սա Ազատյանի արդեն երկրորդ նման փորձն է։ Իր առաջին սոուսը նա պատենտավորել է 2017 թվականին և անվանել կնոջ` Տաթևի պատվին։ Այն պատրաստելու համար օգտագործում են ծիտրոն, չինական ընկույզ, կիտրոնի հյութ, արևածաղկի չզտված յուղ, ընկույզի յուղ, աղ, չիլի պղպեղ։

Հյուր շեֆ խոհարարին. «Կավ» ուտեստի բաղադրատոմսը - Sputnik Արմենիա
Համով Հայաստան. հայկական աղցանը միանգամից մի ամբողջ գունդ կկերակրի

««Տաթև» սոուսն անհնար է ուտել գդալներով։ Ավելի հարմար է ուտել մանանեխի պես», – պարզաբանում է Ազատյանը։

Ազատյանը Հայաստանում առաջին շեֆ խոհարարներից է, որ պատենտավորել է իր սոուսը։ Նրանից առաջ միայն «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն էր ֆիրմային սոուս ստեղծել և անվանել «Աշտարակ»։

Ազատյանը կարծում է, որ հայկական խոհարարության այս ուղղությունը վատ է ներկայացված։ Հիմնականում մեր խոհարարներն աշխատում են փոխառած սոուսներով։

Համով Հայաստան․ հեշտ պատրաստվում է, հեշտ` մարսվում. թեթև, ամառային և համեղ աղցան

Նա մտադիր է զարգացնել այս ուղղությունն ու աշխարհի խոհարարական քարտեզի վրա ավելացնել Հայաստանը։

«Այս ոլորտում աշխատելու ընթացքում մշտապես բախվել եմ մի խնդրի, այն է` հայրենական սոուսների պակասը։ Այդ պատճառով էլ որոշեցի իմ լուման ներդնել», – ասաց Ազատյանը։

Ազատյանը վերջին երեք տարիներին է շեֆ խոհարար աշխատում։ Առաջին մասնագիտությամբ երաժիշտ է։ Սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայում, բայց հիմա շեղվել է երաժշտական ճանապարհից և լիովին նվիրվել խոհարարությանը։

Համով Հայաստան. այսպիսի տոլմա չեք համտեսել. ավանդական ուտեստը` ոչ ավանդական բաղադրատոմսով

Լրահոս
0