ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր մեկ տարվա աշխատավարձը՝ շուրջ 23.000 ԱՄՆ դոլար, նվիրաբերել է «Մեր Գյումրի» ծրագրին: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմը։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնությամբ աշնանը Գյումրիում կմեկնարկի սոցիալական բնակարանաշինության նոր ծրագիր, որը երկար տարիներ տնակներում բնակված մարդկանց կապահովի վերանորոգված, գույքով ու տեխնիկայով հագեցած բնակարաններով:
Հուլիսի 14-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած հեռուստամարաթոնի ժամանակ արդեն հավաքվել է շուրջ 1 մլն 437 հազար 408 դոլար: Դրամահավաքին մասնակցել է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Հիշեցնենք, որ նախագահը պարբերաբար այցելում է Գյումրի և առիթը բաց չի թողնում ասելու, որ սա յուրօրինակ քաղաք է` գեղեցիկ պատմությամբ ու բնավորությամբ։ Սարգսյանի ամսական աշխատավարձը կազմում է ավելի քան 1 մլն 300 հազար դրամ, որից, սակայն, հարկեր են պահվում:
Սարգսյանը «Մեգերյան կարպետին» առաջարկել է գործունեություն ծավալել նաև Գյումրիում
Ես տուն եմ եկել. նախագահ Սարգսյանը հերթական անգամ այցելել է Գյումրի