ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Bluetooth SIG (Special Interest Group) ընկերության տվյալների բազայում տեղեկություններ են հրապարակվել Nokia–ի` միանգամից երկու նոր սարքի մասին։ Այս մասին գրում է slashleaks.com–ը։
Nokia TA-1155 և Nokia TA-1171 համարներով ներկայացված հեռախոսները Bluetooth SIG–ի բազայում են հայտնվել հուլիսի 28-ին։
Երկուսի նկարագրություններում էլ նշված է 4G feature phone արտահայտությունը, ինչը նշանակում է, որ այդ բջջային հեռախոսները, ամենայն հավանականությամբ, կոճակներով են և կարող են աշխատել չորրորդ սերնդի ցանցերում։
Այ քեզ բան․ տղամարդը հատուկ հեռախոս կունենա, Մարսը «կմոտենա», իսկ շապիկը կզինվի օդորակիչով
Հիշեցնենք, որ Bluetooth SIG-ի տվյալների բազայում հայտնվում են այն հեռախոսները, որոնք պետք է ունենան Bluetooth հնարավորություն։
Tesla-ի վարորդները կկարողանան իրենց մեքենայի հետ շախմատ խաղալ ու սերիալ դիտել