ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը գնում է արձակուրդ։ Այս մասին նշված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարար Մնացականյանին է տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդից մեկ շաբաթը` օգոստոսի 1-9-ը ներառյալ:
Վարչապետի որոշման համաձայն` Մնացականյանի արձակուրդում գտնվելու ընթացքում արտաքին գործերի նախարարին կփոխարինի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:
Հիշեցնենք` հուլիսի 22-ից մինչև օգոստոսի 5-ը արձակուրդում է լինելու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, իսկ հուլիսի 22-ից մինչև օգոստոսի 2-ը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։