ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը Instagram-ի իր էջում արխիվային լուսանկար է հրապարակել, որում իր հետևորդներին ցուցադրել է, թե ինչ տեսք է ունեցել նա դեռահասության տարիքում։
«Երբ 15 տարեկան էի»,-լուսանկարին կից գրել է դերասանուհին:
Посмотреть эту публикацию в Instagram
Էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը: Մի քանի ժամվա ընթացքում այն հավաքել է ավելի քան 18.000 հավանում : Դերասանուհու երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ են շռայլել նրա հասցեին:
Մենչը «խճճվել» է ճապոնուհիների արանքում. նա նոր ու զվարճալի լուսանկար է հրապարակել
«Հայկական Անջելինա Ջոլի»,«Շատ բնական ես», «Իրական գեղեցկուհի»,-գրել են դերասանուհու երկրպագուները:
Արփի Գաբրիելյանը շատ ակտիվ է սոցցանցերում: Նա գրեթե միշտ փայլում է տարբեր ֆոտոշարքերում, իր էջում պարբերաբար հմայիչ լուսանկարներ է տեղադրում: