ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. RT-ի և Sputnik-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը սեր է խոստովանել ամուսնուն՝ դերասան, պրոդյուսեր Տիգրան Քեոսայանին։
Հայտնի լրագրողը ամուսնու մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել Instagram-ում։
«Ինչպե՞ս կարելի է նրան չսիրահարվել», - գրել է Սիմոնյանը։
View this post on Instagram
Գրառումը մի քանի ժամում ավելի քան 38 հազար դիտում է ունեցել։
Տիգրանը ոսկի տանտիրուհի ունի. Մարգարիտա Սիմոնյանը պատմել է` ինչ է եփելու հանգստյան օրերին
Բազմաթիվ օգտատերեր թողել են հիացական մեկնաբանություններ։
Ավելի վաղ տեսանյութ է հրապարակել, որում «Կումովյա» կազակական քառյակը հայերենով կատարում է «Ջան, բալես․ բալես» երգը։ Ընդ որում՝ տեսանյութում երևում է, որ Մարգարիտան չի դիմացել․ վեր է կացել ու սկսել պարել։ Նրան կարելի է հասկանալ, չէ՞ որ երբ կազակները բալալայկաների նվագակցությամբ հայերեն են երգում, դժվար է դիմադրել ու չպարել։