ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ԱՄՆ–ում է։ Այս մասին «Հրապարակին» հայտնել է Օսկանյանի մտերիմներից մեկը։
«Օսկանյանը պարբերաբար գալիս-գնում է Հայաստան։ Իսկ հիմա ԱՄՆ-ում մանկավարժական գործունեությամբ է զբաղվում, գիրք գրում»,- ասել են թերթին:
Պարբերականը Հատուկ քննչական ծառայությունից հետաքրքրվել է` որևէ գործով անցնո՞ւմ է Վարդան Օսկանյանը։ Ի պատասխան հայտնել են, որ խափանման միջոց վերջինիս նկատմամբ չկա` կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի։ «Օսկանյանը միայն հարցաքննվել է որպես վկա` Մարտի 1-ի գործով։ Այլ մանրամասներ հաղորդել չենք կարող, քանզի հարցաքննությունները չեն հրապարակայնացվում»,- ասել են ՀՔԾ-ից:
Վարդան Օսկանյանը հարցաքննվել է
Հիշեցնենք, որ ըստ Մարտի 1–ի փաստահավաք խմբի` Մարտի 1-ի իրադարձություններից առաջ Բաղրամյան 26-ում գաղտնի շտաբ է գործել, որում ընդգրկված է եղել նաև Վարդան Օսկանյանը:
Որքա՞ն գումար կստանան Մարտի 1-ի իրադարձություններից տուժածները. որոշումն ընդունվեց