ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Հայկական ծագում ունեցող ռուսաստանցի ըմբիշ Արման Ծառուկյանն այսօր Կանադայում կանցկացնի իր երկրորդ մարտը UFC-ի հովանու ներքո։ Նա վանդակ կմտնի տեղացի ըմբիշ Օլիվյե Օբեն-Մերսյեի հետ։ Այս մասին հայտնում է fightnews.info-ն։
Ծառուկյանն առաջին անգամ աշխարհի լավագույն լիգայում ելույթ է ունեցել այս տարվա ապրիլի 20-ին՝ Սանկտ Պետերբուրգում։ Նրա հակառակորդը Իսլամ Մախաչևն էր։ Այժմ նա պետք է մենամարտի Օլիվյե Օբեն-Մերսեյի հետ։
«Վստահ եմ, որ հաղթելու եմ, քանի որ հսկայական աշխատանք եմ արել»,-ասում է Ծառուկյանը։
Արման Ծառուկյանն ընդամենը 22 տարեկան է, դեռ մեկ մարտ է անցկացրել UFC-ում, բայց արդեն ասում են, որ նա ապագայում կարող է լավագույններից մեկը դառնալ։ Չնայած տարիքին՝ նա արդեն 15 պրոֆեսիոնալ մարտ է անցկացրել ու 13 հաղթանակ գրանցել։
UFC-ը (Ultimate Fighting Championship) սպորտային կազմակերպություն է, որն ավելի շատ հայտնի է որպես ММА: Այն կազմակերպում է խառը մենամարտերի մրցումներ։ Կազմակերպության բազան գտնվում է Լաս Վեգասում։
Ինչպես է Վլադիմիր Պուտինն Արման Ծառուկյանին փրկել ճանապարհային ոստիկաններից