ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Մոսկվայի մարզի Սերպուխովո քաղաքի մոտ թեթև շարժիչային ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արտակարգ ծառայությունների ներկայացուցչին։
«Ինքնաթիռում գտնվող մարդիկ մահացել են», – ասել է գործակալության զրուցակիցը։
Հայտնի է, որ ինքնաթիռն ընկել է ջրով լի քարհանքը։
Նախնական տվյալով՝ օդ բարձրանալուց անմիջապես հետո ինքնաթիռը կպել է էլեկտրահաղորդման լարին։