00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ է պետք անել, որ Վարդավառը «բոլոլա» չդառնա. 12 կանոն` Ռուբեն Մելիքյանից

© Sputnik / Asatur YesayantsПраздник Вардавар отмечают в Армении
Праздник Вардавар отмечают в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կանոններից մեկում հստակ նշված է, թե ջրվողը երբ է ստանում «բոլոլա» հարուցելու իրավունք։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը Վարդավառն անցկացնելու 12 կանոն է առաջարկում։ Նա այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

Автобус на проспекте Саят-Новы в Вардавар, Ереван, Армянская ССР  - Sputnik Արմենիա
Վարդավառը հիմա վերածվել է մանկական զվարճանքի. տոնի խորհուրդն ու սպասվող միջոցառումները

«Ավանդույթը պահելով՝ հավուր պատշաճի ջրումներ իրականացնելիս առաջարկում եմ օգտվել հետևյալ՝ լրացված ու փոփոխված կանոններից։ Դրանցով փորձ է արվում հավասարակշռել գոյություն ունեցող բոլոր իրավաչափ շահերը (ջրողների, ջրվողների, ակնհայտ հղի կանանց, զբոսաշրջիկների և այլն), ինչպես նաև արտացոլել հայաստանյան արդի իրողությունները»,– գրել է նա և ներկայացրել իր առաջարկները։

ԿԱՆՈՆ 1. Արգելվում է ջրել 65 տարեկանից բարձր, 5 տարեկանից ցածր անձանց, ակնհայտ հղի կանանց, ինչպես նաև Վենետիկի հանձնաժողովի անդամներին և համազգեստ կրող իրավապահներին։ 5 տարեկանից ցածր անձանց ջրելու արգելքը չի գործում, եթե նրանք պաշտոնատար անձ են։

ԿԱՆՈՆ 2. Ջրումն իրականացվում է 16-28 °C ջերմաստիճանի առերևույթ մաքուր ջրով՝ դույլերով, այլ համանման տարաներով կամ մեխանիկական ջրամղիչ սարքերով՝ խմբային («ջրման խումբ») կամ անհատական կարգով։

ԿԱՆՈՆ 3. Ջրելուց առաջ ջրողը պարտավոր է ջրվողին հասկանալի լեզվով վերջինիս տեղեկացնել նրան ջրելու մտադրության մասին («պատշաճ ծանուցման» պայման)։

ԿԱՆՈՆ 4. Ջրողն իրավունք ունի ջրումն իրականացնել առանց «պատշաճ ծանուցման», եթե «հիմնավոր կասկածից վեր» չափանիշով ակնհայտ է, որ ջրվողը հրաժարվել է ջրվելու մասին պատշաճ ծանուցված լինելու իրավունքից՝ հրապարակային հայտարարությամբ, Գյումրի մեկնելով, գորգ լվալով կամ այլ համարժեք եղանակով։

ԿԱՆՈՆ 5. «Պատշաճ ծանուցման» պահանջը չարամտորեն չկատարելու դեպքում ջրման գործիքն առանց մեղադրական դատավճռի բռնագանձվում է ի շահ պետության, իսկ ջրվողը ստանում է բոլոլա հարուցելու իրավունք։

Мытье ковра - Sputnik Արմենիա
Վարդավառն ԱԺ-ում. պատգամավորները գորգ են լվալո՞ւ

ԿԱՆՈՆ 6. Եթե ջրվելու մասին «պատշաճ ծանուցված» ջրվողը ներկայացնում է «հիմնավոր պատճառ» ջրվելու անհնարինության մասին, ապա ջրումը կասեցվում է մինչև հիմնավոր պատճառի վերացումը։

ԿԱՆՈՆ 7. Սույն կանոնների 6-րդ կանոնում նշված պատճառի հիմնավորությունը գնահատում է ջրողը՝ ելնելով համաչափության, ջրավահավասարության, մարդու արժանապատվության հարգման սկզբունքներից։ Ամեն դեպքում, Հեղափոխության ժամանակ քայլած լինելը կամ ռոբասերժական նախկին ղեկավարին փնոված լինելը «հիմնավոր պատճառ» համարվել չեն կարող։

ԿԱՆՈՆ 8. Առաջնային ջրվողն իրավունք ունի առաջնային ջրողին ջրել առանց պատշաճ ծանուցման («հակադարձ ջրման» իրավունք)։

ԿԱՆՈՆ 9. Պաշտոնատար անձ կամ նրա ընտանիքի անդամ հանդիսացող առաջնային ջրվողն իրավունք չունի «հակադարձ ջրման» իրավունքն իրացնել ԱԱԾ-ի, ԲԴԽ-ի, ոստիկանության կամ իրավապահ այլ մարմինների միջոցով։

ԿԱՆՈՆ 10. Սույն կանոններով սահմանված կարգով առաջին անգամ ջրված զբոսաշրջիկներին ջրողը պարտավոր է պարզաբանել Վարդավառի հոգևոր-մշակութային նշանակությունը կամ հայ գորգագործության դարավոր ավանդույթը, ինչպես նաև հնարավորություն ստեղծել, որ ջրված զբոսաշրջիկն օգտվի 8-րդ կանոնով սահմանված «հակադարձ ջրման» իրավունքից։

Корреспондент Sputnik Армения оказался в эпицентре празднования Вардавара - Sputnik Արմենիա
«Տարբերեք թացը չորից. ճիշտը թացն է». հայ հայտնիները Վարդավառը կանցկացնեն Գյումրիում

ԿԱՆՈՆ 11. Արգելվում է Երևանի քաղաքապետարանի ու Սանիտեկի աշխատակիցներին, «դուխով» մակնշմամբ գլխարկներ կրողներին, նախկին իշխանության ներկայացուցիչներին, Հ1-ի լրատվականի պատասխանատուներին ջրել՝ որպես պատիժ:

ԿԱՆՈՆ 12. Սույն կանոնների 2-րդ կանոնում նախատեսված՝ «ջրման խմբի» անդամների վրա համապատասխանաբար տարածվում են ջրողների և ջրվողների համար սահմանված կանոնները, քանի դեռ ժողովրդական իշխանությանն այլ բան ձեռնտու չէ։»

Ռուբեն Մելիքյանը հաճելի ջրումներ է մաղթել բոլորին։

Նշենք, որ Վարդավառը նշվելու է վաղը` հուլիսի 28-ին։ Վարդավառի տոնակատարությունից առաջ՝ հուլիսի 27-ին, ժամը 18.00-ին Սուրբ Սարգիս եկեղեցում կլինի մեծ տոնական շքերթ: Առջևից գնալու է ավանակը՝ վրան տատիկ նստած: Երիտասարդները տատիկի հետ կատակներ են անելու: Տատիկը գրպաններից քաղցրավենիք է հանելու և բաժանելու նրանց:

Բուն միջոցառումը լինելու է քաղաքապետարանին հարակից մանկական այգում: Արարատյան հանրապետական թեմի երիտասարդները գործելու են բնական ծաղիկներից գեղեցիկ ծաղկեպսակներ(գլխին դնելու համար), որոնք բաժանելու են քաղաքացիներին:Երիտասարդները կրակ են անելու, խնձոր են խորովելու, երգելու են ու պարեն:

Լրահոս
0