ԵՐԵՎԱՆ, 27 hուլիսi - Sputnik. Ժամը 20:00-ի դրությամբ քարաթափման հետևանքով ժամանակավորապես փակվել է Դիլիջանի թունել տանող ավտոճանապարհը։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Հուլիսի 27-ին, ժամը 14:36-ին «911» ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղից դեպի Դիլիջանի թունել տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում: Ժամը 20:00-ի դրությամբ ժամանակավորապես փակ է Դիլիջանի թունել տանող ավտոճանապարհը. գործում է Սևան-Դիլիջան նախկին ավտոճանապարհը»,–հայտնում է ԱԻՆ–ը։
Նշենք, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Քարաթափում Վայոց ձորում. առկա է ավելի մեծ քարերի ընկնելու վտանգ. տեսանյութ